• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ

  • Ներբեռնումներ: 56
  • Դիտումներ: 1024
  • Տնտեսագիտության տեսություն
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ


Կառավարումը մարդկանց համակեցության կարևորագույն բաղադրիչներից է: Պե¬տության, տնտեսության, քաղաքականության, կրթության, կենցաղի, հան¬րության և անհատի կենսագործունեության ամեն մի այլ ոլորտի արդյունավետ գործա¬ռու¬թյան, առավել ևս անխոչ¬ընդոտ զարգացման ապա¬հովումը հրամայաբար պահանջում է կա-ռավարման հա¬մար¬ժեք համակարգի առկայություն: Նույն կերպ` որևէ ոլորտում ձա-խողման պատճառների շարքում վերլուծությունը պարտադիր կերպով բացահայտում է անհամարժեք, անհաջող կառավարման, կառավարչական այս կամ այն սխալի վճռորոշ հանգամանքը: 
Կառավարումը սուբյեկտ-օբյեկտային փոխհարաբերության տեսակ է, երբ կա-ռա¬վարող սուբյեկտը ձգտում է ազդել օբյեկտի վրա, ուղղորդել վարքը: Ասելով փոխ-հարաբերություն` կարևորում ենք սուբյեկտ–օբյեկտ կապի երկկողմանի բնույթը, կա¬ռավարման օբյեկտի սուբյեկտային հատկանիշը, ընդ որում` երկու իմաստով: Նախ` հետադարձ կապի առկայությունը, երբ ենթական էլ է ազդում ղեկավարի վրաª սեփա¬կան դիրքորոշմամբ, վերաբերմունքով, գործելակերպով, փոխազդեցության բացա¬հայտ կամ քողարկված, ուղղակի կամ միջնորդավորված եղանակներով. գրականու¬թյան մեջ դա արտահայտվում է «ենթակաների իշխանություն» հասկացությամբ: Երկ¬րորդ` օբյեկտն ինքը հանդես է գալիս որպես գործունյա սկիզբ` գործադրելով աշխա¬տանքի միջոցներ, ազդելով աշխատանքի առարկայի վրա, հետամուտ լինելով կառա¬վարչի առաջադրած, բայց բուն գործունեության ընթացքում հարաբերական ինքնու¬րույնություն ստացած նպատակների իրականացմանը: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar