• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն

  • Ներբեռնումներ: 68
  • Դիտումներ: 1043
  • Տնտեսագիտության տեսություն
  • 24/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Տնտեսական համագործակցության և  զարգացման կազմակերպություն

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը /ՏՀԶԿ/ տրվել են տարբեր սահմանումներ: Նրան անվանել են գիտական կենտրոն, վերահսկող մարմին, հարուստ երկրների ակումբ, գործնական համալսարան: Այս բոլոր սահմանումները մասամբ ճիշտ են, բայց նրանցից ոչ մեկը չի արտահայտում ՏՀԶԿ –ի բուն էությունը: 
ՏՀԶԿ-ն, որը համախմբում է 34 երկիր, ամենից առաջ իրենից ներկայացնում է ֆորում, որի շրջանակներում նրա անդամ-երկրների ղեկավարությունները հնարավորություն ունեն քննարկելու, մշակելու եւ կատարելագործելու տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը: Կազմակերպությունում նրանք կատարում են փորձի փոխանակում, փնտրում են ընդհանուր համարվող խնդիրների լուծումներ եւ մշակում ընդհանուր ներքին ու արտաքին քաղաքականություն: Կառավարությունների միջեւ մտքերի փոխանակությունը կարող է բերել համաձայնությունների ձեռք բերմանը՝ ասենք իրավաբանական պարտադիր օրենսդրության ձեւավորմանը, որը կկարգավորի կոռուպցիայի դեմ պայքարը կամ կապիտալի ու ծառայությունների ազատ շարժը: Բացի այդ քննարկումները եզակի հնարավորություն են մտքերի եւ տեսակետների փոխանակման համար, հատկապես համանման պայմաններ ունեցող երկրների համար:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar