• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Արտաքին տնտեսական կապեր

  • Ներբեռնումներ: 131
  • Դիտումներ: 1575
  • Տնտեսագիտություն / Այլ
  • 24/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

1.1 ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐՍևՈՐՄԱՆ ՁևԵՐԸ

 ՀՀ անկախացումն առաջադրեց արտաքին առևտրի կազմակերպման օբյեկտիվ անհրաժեշտություն, և այն կապերը, որոնք գոյություն ունեին նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև, այժմ կարող էին իրականացվել միայն արտաքին առևտրի միջոցով: Այդ պայմաններում առավել բարենպաստ էր վերջնական արդյունքներ թողարկող հանրապետությունների վիճակը: ՀՀ հայտնվեց արտահանվող արտադրանքի ռեսուրսներ չունեցող և ներմուծման խիստ կարիք ունեցող երկրների շարքում, ինչը լրացվեց տրանսպորտային ճանապարհների շրջափակման փաստով:
        Ինչ վերաբերում է արտաքին առևտրային շրջանառության վրա շրջափակման բացասական ազդեցությանը, նշենք, որ համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթի խոր համոզմամբ` հայ տնտեսավարող սուբյեկտները վաղուց արդեն գտել են շրջափակումը շրջանցելու ճանապարհները և կարող են զարգանալ նույնիսկ այդ պայմաններում:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar