• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Հիմնական միջոցների ճանաչումը և չափումը

  • Ներբեռնումներ: 113
  • Դիտումներ: 1100
  • Տնտեսագիտություն / Այլ
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Հիմնական միջոցները կազմակերպության նյութական ակտիվներն են, որոնք՝որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք՝ 
ա) սեփականության իրավունքով պատկանում են կազմակերպությանը
բ) առկա են կազմակերպությունում
•    արտադրանքի արտադրության, 
•    աշխատանքների կատարման, 
•    ծառայությունների մատուցման, 
•    ապրանքների իրացման, 
•    վարձակալության տալու 
•    վարչական 
նպատակներով օգտագործելու համար
գ) օգտագործման ընթացքում պահպանում են իրենց բնաիրային տեսքը
դ) նախատեսվում են օգտագործել ավելի քան մեկ տարի ժամկետով` անկախ արժեքից
Հիմնական միջոցների դասն ակտիվների խումբ է, որոնք նման են բնույթով և կազմակերպության տնտեսական գործունեության մեջ իրենց օգտագործման եղանակով: Առանձին դասերի օրինակներ են՝
•    հողամասեր
•    շենքեր,
•    կառույցներ,
•    փոխանցող հարմարանքներ,
•    մեքենաներ և սարքավորումներ,
•    տրանսպորտային միջոցներ,
•    արտադրական, տնտեսական գույք, գործիքներ
•    բազմամյա տնկարկներ,
•    բանող և մթերատու անասուներ,
կազմակերպությունները, հաշվի առնելով իրենց գործունեության բնույթը և հիմնական միջոցների օգտագործման եղանակները, կարող են փոփոխել վերը շարադրված դասերի անվանումները, լրացնել նորերով և դրանց վերաբերյալ համապատասխան փոփոխություններ կատարել աշխատանքային հաշվային պլանի երկրորդ կարգի հաշիվներում (ենթահաշիվներում):
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar