• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Կապիտալի շուկան և տոկոսը

  • Ներբեռնումներ: 272
  • Դիտումներ: 1986
  • Տնտեսագիտություն / Այլ
  • 27/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Կապիտալի շուկան և տոկոսը
Պատմականորեն կապիտալի ծագման նախադրյալներ են հանդիսացել ապրանքային արտադրությունը և զար•ացած ապրանքաշրջանառությունը: Կապիտալ կատեգորիայի անվան հիմքում ընկած է լատիներեն capitalis  բառը, որը նշանակում է գլխավոր ունեվածք կամ գլխավոր դրամագլուխ: Արտադրության կազմակերպման կապիտալ •որոծոնը եղել է և կա տնտեսա•իտության տեսության համարյա բոլոր ուղղությունների առանձնահատուկ ուսումնասիրության օբյեկտը: Դրա վկայությունն է, որ շատ ականավոր տնտեսագետներ այդ կատե•որիայի ուսումնասիրմանն են նվիրել իրենց հիմնական աշխատությունները: Այսպես, Կ. Մարքսի ՙԿապիտալ՚ աշխատությունը, Բեմ-Բավերկի ՙԿապիտալ և շահույթ՚-ը, Ֆիշերի ՙԿապիտալի և շահույթի բնույթը՚-ը, Հիքսի ՙԱրժեք և կապիտալ՚-ը և այլն: Այսինքնª կապիտալ կատեգորիան կազմում է տարբեր տեսությունների առանցքային հիմնախնդիրը: Կապիտալը դրսևորվում է որպես նյութական, ֆինանսական արժեք և որպես մտավոր զար•ացմամբ ձեռք բերված ունակություններ (ոչ նյութական արժեքներ), որոնց կիրառումը նպատակ ունի ինտենսիվ ուղիով զար•ացնել արտադրության և ծառայության ոլորտները, ինչպես նաև առավել արդյունավետ իրա•ործել կառավարման համակար•ը և դրանցով պայմանավորված օրենսդրական գործառույթները: 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar