• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

  • Ներբեռնումներ: 7
  • Դիտումներ: 52
  • Փիլիսոփայություն
  • 12/Նոյեմբեր/2024

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Նախաբանի փոխարեն.

Ներհայեցումներիցս մեկի ժամանակ հանդիպեցի նախամարդուն՝ ճիշտ այն պահին, երբ գտնվում էր կենդանական վիճակից մարդկայինին անցնելու կամրջին, բայց ինձ համակած, երբևէ չտեսնված ամոթը թույլ չտվեց զրուցելու չափ մոտ գնալ նրան, իսկ երբ նա ինձ նայեց մարդու կողմից երբևէ տրված բոլոր հարցերը մարմնավորող հայացքով՝ անմեղություն ճառագող ժպիտով, ես, մտաբերելով մարդկային իմացության բոլոր հետևանքները, ուժերի առավելագույն լարումով միայն կարողացա գոռալ․ «Չիմացությունդ քո պաշտպանությու՜նն է, չիմացությունդ քո պաշտպանությու՜նն է, …», ու սթափվեցի սեփական աղաղակումից՝ շուրթերիս զգալով ծորացող, նրան չասված բառեր, որոնք զգուշացմանս շարունակությունն էին. « …` ինքդ քեզանի՜ց, ինքդ քեզանի՜ց …»։

Հետո ես նրան հանդիպեցի ևս մեկ (վերջին) անգամ՝ արդեն իր նախաձեռնությամբ, երբ ինքս էի կանգնած մարդուց Բարձրագույն Ես-ին անցնելու կամրջին, որտեղ նա, մահին նախորդող ու մահն ազդարարող վերջին շնչի հանգստությամբ, շշնջաց զգուշացմանս պատասխանը. «Գիտե՜մ, գիտե՜մ, ․․․», ու հեռացավ՝ շուրթերիս թողնելով անմեղություն ճառագող իր ժպիտը. որ ինքնարարումն այլընտրանք չունի …

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar