Հարցազրույցների այս ժողովածուն, որում որպես հեղինակ և հարցազրուցավար հանդես է գալիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Հ.Հմայակյանը, նվիրված է հայ արվեստի ու մշակույթի մի շարք ճյուղերին (առասպելաբանություն, գորգարվեստ, հայ հնագույն երգ ու երաժշտություն, միջնադարյան մանրանկարչություն և ճարտարապետություն, հայ արդի գրականություն, կինո և խեցեգործություն, ինչպես նաև հուշարձանների պահպանության խնդիրներ): Հարցազրույցները կայացել են տվյալ բնագավառների անվանի մասնագետների հետ:
Մեկնաբանություններ նյութին: 0