Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն
Հապավում ԱՈւԿ
ATC
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 2000
Տիպ ոչ առևտրային կազմակերպություն
բարձրագույն ուսումնական հաստատություն
Նախագահ Վարդան Ուռուտյան
Գիտական ղեկավար Դենիել Դան
Ռեկտոր Արշալույս Թարվերդյան
Ուսանողներ 85
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե Հայաստան, 0025, ք. Երևան, Տերյան փողոց 72
Կայք icare.am/atc/
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (անգլ.՝ Agribusiness Teaching Center, ATC, ԱՈւԿ), հայ-ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություն։
Հիմնադրվել է 2000[1] թվականին՝ Տեխասի Էյ ընդ Էմ (A&M) համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործակցային համաձայնագրի հիման վրա, [2], ինչպես նաև ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսատեխնիկական աջակցությամբ[3][4]՝ագրոպարենային համակարգում կայուն ձեռներեցության զարգացման նպատակով։
Գործում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի միջոցներով և համագործակցում է ՀԱԱՀ-ի հետ։ Պատրաստում է տնտեսագետներ, շուկայագետներ և կառավարման մասնագետներ՝ անգլերեն լեզվի իմացությամբ և հաղորդակակցական հմտություններով։ Ուսուցման լեզուն անգլերենն է։ Դասախոսները միջազգային համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և այլազգի մասնագետներ են։ Շրջանավարտներին տրվում է ՀԱԱՀ դիպլոմ և Տեխասի A&M համալսարանի վկայական։
Հաստատությունն ստեղծվել է 2000 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան), Տեխասի Էյ ընդ Էմ (A&M) համալսարանի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի «Մարքետինգի աջակցության ծրագրի» (USDA-MAP) գործակցային համաձայնագրի հիման վրա։
Ուսումնական առաջին տարում ԱՈւԿ-ում սովորելու համար ընտրվում է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի 28 ուսանող։ Մեկ տարի անց ԱՈւԿ-ին են միանում են 3-րդ կուրսի 30 ուսանողներ, որոնց թվում էին առաջին երկու ուսանողները Վրաստանի Հանրապետությունից։
Հիմնադրումից երկու տարի անց՝ 2002 թվականին, հաստատությունն ունենում է շրջանավարտներ։ 2003 թվականին երկրորդ շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանության պատվիրակության ղեկավարի տեղակալ Վիվիեն Ուոքերը շրջանավարտներին կոչեց «Հայաստանի ապագա ամենամեծ բնական ռեսուրսների օրինակներ»[5]։
ԱՈւԿ-ում դասավանդելու և խորհրդատվական աշխատանք կատարելու համար Հայաստան գործուղված առաջին ամերիկացի դասախոսներն էին դոկտոր Դենիել Դանը՝ ԱՈւԿ-ի տնօրեն և ծրագրի հայաստանյան համակարգող, դոկտոր Ջոն Նիքոլզը՝ ծրագրերի կառավարման և ռազմավարության գծով գլխավոր պատասխանատու, դոկտոր Թիմ Շիլլինգը, դոկտոր Էմերսոն Բաբը, դոկտոր Բիշու Չաթրջին, դոկտոր Բարրի Քերը, դոկտոր Վերն Հաուզը և Ջեք Քոքսը։ Ավելի ուշ արտասահմանյան անձնակազմին են միանում նաև Ռոզմարի Վենեցիալեն և Էնդրյու Մատեստիքը։
Դենիելը Դանն իր հայաստանյան գործունեությունն սկսել էր 1999 թվականի հոկտեմբերի 26-ին, որպես ԱՈւԿ-ի տնօրեն։ Դանը մեծ ներդրում ունեցավ կենտրոնի և Գյուղատնտեսական ակադեմիայի հավանությանն արժանացած ագրոբիզնեսի ուսումնական պլանի մշակման, ուսանողների և դասախոսների ներգրավման գործում։ Ի հավելումն ծրագրի ամենօրյա մասնագիտական ղեկավարմանը՝ Դանը նաև ֆինանսների կառավարման դասեր էր տալիս, ինչպես նաև ղեկավարում անգլերենի ամառային ծրագիրը։ Դանն առանցքային դերակատարում է ունենում նաև Վրաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի և Հայկական գյուղատնտեսական համալսարանի միջև հարաբերությունների զարգացման գործում։ Համալսարանների միջև ստեղծված պայմանավորվածության շնորհիվ ԱՈւԿ-ին հաջողվում է դառնալ տարածաշրջանային գյուղատնտեսական ժամանակակից դպրոց[1]։
Ուսանողների ընտրման և հավաքագրման հարցում Դանի հետ սերտորեն համագործակցում էր Տեխասի A&M համալսարանի ակադեմիկոս դոկտոր Ջոն Նիքոլզը։ Նիքոլզը կարևոր դերակատարում ունեցավ ռազմավարության մշակման, կրթության վերաբերյալ հիմնական որոշումների պլանավորման և ընդունման, Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ արդյունավետ փոխգործակցության հաստատման, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսական համալսարանների հետ փոխգործակցության ծրագրի զարգացման համար Դենիել Դանին և դասախոսներին օգնելու հարցում[1]։
2005 թվականին ստեղծվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (անգլ.՝ International Center for Agribusiness Research and Education, ICARE) հիմնադրամը որի նպատակն է ղեկավարել ԱՈւԿ-ի, ինչպես նաև հետազոտությունների և ուսումնական աշխատանքների կենտրոնի, դասավանդման և ուսումնառության գերանցության կենտրոնի և կարիերայի զարգացման և խորհրդատվության աշխատանքները[6]։
2010 թվականի դեկտեմբերի 1-ին մեկնարկում է ԱՈւԿ-ի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB), որը կենտրոնացած է ագրոբիզնեսի հատվածում տնտեսական, բիզնեսի վերլուծության և կազմակերպչական որոշումներ ընդունելիս քանակական մեթոդների օգտագործման վրա։ Մագիստրոսական ծրագրի ստեղծման գործում շոշափելի ջանքեր են ներդնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը[1][7]։
2011 թվականին ԱՈւԿ-ում անցկացվում է արտաքին գնահատման գործընթաց (մինչ այդ կատարվել էր դասախոսների և աշխատակազմի ինքնաուսումնասիրության գործընթաց, և կազմվել էին համապատասխան փաստաթղթեր)։ Համաձայն հեղինակավոր ամերիկյան պրոֆեսորներից կազմված գնահատող հանձնախմբի ավարտական զեկույցի՝ ԱՈւԿ-ը գնահատվում էր որպես արևմտյան չափորոշիչներով առաջնորդվող ագրոբիզնեսի եզակի կրթական կառույց և հաջողությամբ ծառայում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ուսանողներին, շրջանավարտներին և վերջիններիս գործատուներին։
Комментарии к записи: 0