Երևանի «Անանիա Շիրակացի» Միջազգային Հարաբերությունների Համալսարան
«Ան. Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հիմնադրվել է 1990 Անանիա շիրակացի Համալսարանթվականին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Մադոյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հր. Մադոյանի կողմից: Համալսարանը մտածված էր որպես հումանիտար բոււհ, որը կարող է հետխորհրդային երիտասարդությանը տալ համաշխարհային մակարդակի կրթություն: Այն կոչվեց Պատմա-բանասիրական համալսարան: Երկու տարի հետո` հաջողությունների ճնշման տակ, բացվեցին տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետները, և համալսարանը կոչվեց «Ան.Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ի պատիվ միջնադարի (7-րդ դ.) հայ մեծ գիտնական Ան.Շիրակացու:
Այժմ համալսարանի փայատերերն են` բ.գ.դ., պրոֆ. Վ.Մադոյանը (Հայաստան) և տ.գ.դ., պրոֆ. Ա.Ապցիաուրին (Վրաստան):
Առաջին օրվանից համալսարանի ղեկավարությունը նախատեսել է բարձր որակի ապահովում: Համալսարանում դասավանդել են Հայաստանի նշանավոր գիտնականներ Յու. Սուվարյանը, Վ.Խոջաբեկյանը, Ն.Թումասովը (տնտեսագիտություն), Վ.Մադոյանը, Ռ. Մանուչարյանը (լեզվաբանություն), Գ.Ջահուկյանը, Լ.Եզեկյանը (հայոց լեզու), Է. Արզումանյանը, Ն.Միքայելյանը (անգլ.լ.), Մ.Հարությունյանը, Կ.Աթայանը (գերմ. լ.) և ուրիշներ: Այժմ համալսարանի պրոֆեսորադասախաոսական կազմի 60% ունի ԽՍՀՄ կամ Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-երի կողմից տրված գիտական աստիճաններ և կոչումներ:
2001- 2002 թթ. համալսարանը Հայաստանի մասնավոր բուհերի հետ ընդհանուր կարգով անցել է պետական հավատարմագրում բակալավրի աստիճանի մակարդակով և իրավունք ստացել տալ շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ:
Համալսարանը ուսումնական և գիտական առումներով համագործակցում է Կիևի Անձնակազմի կառավարման միջռեգիոնալ ակադեմիայի (Կիև, Ուկրաինա), Ամմանի ուսումնական կենտրոնի – Սենթ–Քլեմենս համալսարանի մասնաճյուղի (Ամման, Հորդանան), Պրահայի միջազգային հարաբերությունների համալսարանի (Պրահա, Չեխիա), Ռուսաստանի և Հայաստանի մի շարք բուհերի հետ, տարբեր միջազգային բուհական միավորումների անդամ է:
Համալսարանը աշխատում է հինգ մասնագիտությամբ` «տնտեսագիտություն», «իրավաբանություն», «օտար լեզուներ (անգլ. և գերմ.)», «ժուռնալիստիկա» և «դեղագործություն (ֆարմացիա)»:
2008 թվականից համալասրանն իրավունք է ստացել աշխատելու նաև մագիստրոսի ծրագրերով («իրավաբանություն», «տնտեսագիտություն», «օտար լեզուներ», «ժուռնալիստիկա» մասնագիտությունների գծով):
Երեք մասնագիտությամբ («իրավաբանություն», «տնտեսագիտություն», «ֆարմացիա») համալսարանն իրավունք ունի արտասահմանցիների հետ աշխատելու նաև անգլերեն և ռուսերեն:
Համալսարանում գործում են գիտական և մասնագիտական խորհուրդներ: Վերջինիս որոշումները գիտական աստիճան շնորհելու մասին ճանաչում են Իրանի, Վրաստանի որոշ բուհերը:
Համալսարանում գործում են ուսանողական խորհուրդ, թատերական և զբոսաշրջիկության խմբակներ:
Օտարերկրյա քաղաքացիներն ապահովվում են հանրակացարանով:
Комментарии к записи: 0