• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Եվրասիա Միջազգային Համալսարան (Մխիթար Գոշ Միջազգային Համալսարան)

Երևանի Եվրասիա Միջազգային Համալսարան (Մխիթար Գոշ Միջազգային Համալսարան)

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն կրթական հաստատություն է, որը հաջողությամբ համադրում է ավանդույթն ու նորարարությունը. հավատարիմ մնում հայ ազգային կրթության լավագույն սկզբունքներին, բայց նաև մատուցում արդի հասարակության պահանջներին համապատասխան կրթություն, արժևորում ինչպես երիտասարդ մասնագետների գործնական հմտություններն ու գիտական ներուժը, այնպես էլ փորձառու մասնագետների ակադեմիականությունը:

Համալսարանը, կարևորելով ժամանակակից հասարակության մեջ բարձրագույն կրթական հաստատությունների հետազոտական բնույթը, ուսանողների ու գիտամանկավարժական կազմի համար ստեղծում է գիտահետազոտական և գիտակրթական աշխատանքներ իրականացնելու լայն հնարավորություններ:

Հատուկ արժևորում է բուհ-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը և այդ համագործակցման միջոցով սոցիալապես նշանակալի նախաձեռնություններ ցուցաբերում: Նման գործունեությամբ համալսարանը միտված է հասարակության մեջ իրականացնել գիտակրթական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային դրական փոփոխություններ և դրանց գլխավոր աղբյուրը համարում է իր ուսանողներին:

Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքին`

Մեր ձեռքը դարի զարկերակին է

Հակիրճ Եվրասիա միջազգային համալսարանի մասին

Հիմնադրվել է 1996 թվականին
2002 թ.-ի մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր
Իրականացնում է կրթություն ՀՀ որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում
2005 թ.-ից անցում է կատարել ուսուցման կրեդիտային համակարգի (ECTS)
2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որա­կի ապահովման ազգային կենտրոնի կողմից և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից՝ գնահատելով համալսարանի գործունեության համապատասխա­նությունը նոր ազ­գա­յին և եվրոպական չափանիշներին (ESG -European Standards and Guidlines)
2011 թ․ ի վեր տրամադրում է դիպլոմի հավելված՝ Եվրոպական հանձնաժողովի, Եվրա­խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ/ՍԵՊԵՍ-ի կողմից մշակված ձևին համապատասխան
Հիմնադրման օրվանից լավագույն ուսանողներին տրամադրում է անվճար կրթության հնարավորություններ, յուրաքանչյուր տարի ուսանողական համակազմի նվազագույնը՝ 10%-ը, սովորում է անվճար, 20-30%-ը ստանում է ֆինանսական աջակցություն
2011թ․ ից տրամադրում է եվրոպական բուհերում անվճար և կրթաթոշակով սովորելու մի շարք հնարավորություններ՝ Եվրամիության հովանավորմամբ:
18
Декабрь
0
1858

Комментарии к записи: 0

avatar