• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Գյումրիի մասնաճյուղ

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Գյումրիի մասնաճյուղ

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը կատարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ բաժիններում

1.Քանդակագործություն
2.Գրաֆիկա
3.Հագուստի մոդելավորում
4.Դիզայն
5.Դեկորատիվ Կիրառական արվեստ
6.Գեղանկարչություն
7.Արվեստաբանություն
անվճար և վճարովի տեղերի, քննությունների առարակաների մանրամասն ծանոթանալու համար այստեղ

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 2017-2018 ուսումնական տարվա
դիմորդների փաստաթղթերի և մասնագիտությունների հայտագրման համար դիմում-հայտերի ընդունման կարգը

Դիմորդների փաստաթղթերը և մասնագիտությունների հայտագրման համար դիմում-հայտերը ընդունվում են ս/թ մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն /վերջին օրը մինչև ժամը 18:00/ ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր օր ժամը 9:30-ից մինչև 16:00-ն: Ոչ աշխատանքային են համարվում ս/թ մայիսի 7, 9, 14, 21-ը: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում hետևյալ դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը և ընդունելության դիմում հայտերը բուհեր ներկայացնել, եթե նրանք - երկքաղաքացի կամ օտարերկրացի են և օտարերկրյա ուսումնական հաստատությունը տվյալ տարում են ավարտում, - Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և օտարերկրյա ուսումնական հաստատությունըտվյալ տարում են ավարտում, - զորացրվում են այս տարվա գարնանային զորակոչին, - նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտ են:

ԵԳՊԱ-ի ընդունելության հանձնաժողով:
Ք.Գյումրի
Անկախության հր. 1, 3-րդ հարկ 411 աշխատասնյակ .

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 2017-2018 ուսումնական տարվա դիմորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ցանկը

1. դիմում-հայտ

2. լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)

3. 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի)

4. փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին

5. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ

6. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիu հաշմանդամ դարձած քաղաքացիները, 1-ին և 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները և առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները սույն կարգի սահմանված արտոնություններից oգտվելու համար ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.

8. միջազգային և հանրապետական մրցույթների (oլիմպիադաներ, փառատոններ) դիպլոմները

9. ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500- ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 2017-2018 ուսումնական տարվա
դիմորդների շարժը

Սիրով սպասում ենք...
Հարգանքներով Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ
FB https://www.facebook.com/GyumruGexarvestiAkademia/
էլ.փոստ egpa1@mail.ru
հեռ. 0312-5-65-56
18
Декабрь
0
2062

Комментарии к записи: 0

avatar