• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» Համալսարան

Երևանի Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» Համալսարան

Ինքնաճանաչումը իմացության հիմքն է

Սա է հանրապետությունում հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բնագավառում միակ մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատության` Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի կարգախոսը:


Համախմբվելով համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանի շուրջը` հանրապետության վաստակաշատ և անվանի հոգեբանները կարողացան շատ կարճ ժամանակում ստեղծել այնպիսի ուսումնական հաստատություն, որն իր մասնագիտական ուղղվածությամբ և կադրերի պատրաստման բարձր մակարդակով համապատասխանում է միջազգային չափանիշներին: Համալսարանի հիմնադիրները հստակ գիտակցում էին, որ միջազգային կառուցվածքներին ինտեգրվող նորաստեղծ պետությանը` Հայաստանին, անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ ոչ միայն տնտեսության, այլև գիտության և մշակույթի բնագավառներում:


Հոգեբանական բուհ հիմնելու գաղափարն առաջացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի ժամանակ: Այդ ծանր աղետը, որն ընդգրկեց հանրապետության զարգացած արդյունաբերութուն, խիտ բնակություն, հարուստ մշակութային և ազգային ավանդույթներ ունեցող հյուսիս-արևմտյան շրջանները, վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց քաղաքներ և գյուղեր` իր հետ տանելով հազարավոր մարդկանց կյանքեր, իսկ ողջ մնացածներին թողեց ավերակներ, անասելի հոգեկան ապրումներ, որոնք կապված էին նյութական և մարդկային անփոխարինելի կորուստների հետ: Այդ նույն ժամանակ հանրապետությունը գտնվում էր պատերազմական վիճակի մեջ` կապված Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հետ:

Հայաստանի տնտեսական շրջափակում, Ադրբեջանում հայ ազգաբնակչության հանդեպ բռնարարքներ, թալան, տեղահանություն: Այսպիսին էր նոր անկախացած Հայաստանի պատկերը: Բացի այս ամենից` գոյություն ուներ նաև «ոգու սով», որովհետև մեկը մյուսի ետևից դադարեցին գործել մշակույթի օջախները, սահմանափակվեցին մարդկանց շփման եզրերը: Եվ մարդը, լինելով սոցիալական էակ, չէր կարող անտարբեր անցնել այսպիսի փոփոխությունների կողքով, մանավանդ, երբ դրանք առաջին հերթին անդրադառնում էին նրա հոգեկանի վրա: Հոգևոր և նյութական պահանջմունքների տեսական անբավարարվածությունը մարդկանց մեջ առաջացնում էին տարբեր տիպի ներքին և արտաքին հակամարտություններ, որոնք և պատճառ էին դառնում հոգեկան, նյարդային և մարմնական հիվանդությունների կտրուկ աճի: Հանրապետությունը կարիք ուներ մեծ թվով մասնագետ-հոգեբանների, որոնք կկարողանային մեղմացնել մարդկանց հոíեկան լարվածությունը, օգնել հաղթահարելու սթրեսները և կատարել վերականգնողական աշխատանքներ:

Հանրապետությանն անհրաժեշտ էր ունենալ սեփական հոգեբանական դպրոց, որի շրջանավարտները ծանոթ կլինեին մեր ազգային դիմագծին, սովորույթներին և ավելի հեշտ կաշխատեին ազգաբնակչության հետ: Հաշվի առնելով այս իրավիճակը և ժամանակի պահանջը` «Ուրարտու» համալսարանը 1991թ. իր դռները բացեց մեր հանրապետության երիտասարդների առջև, որոնք ցանկություն ունեին ստանալ հոգեբանական բարձրագույն կրթություն:

Այսօր «Ուրարտու» համալսարանի ղեկավարությունը վստահորեն կարող է ասել, որ ուսուցումը բուհում տարվում է հայրենական և արտասահմանյան բարձրագույն կրթության արդի չափանիշներին համապատասխան: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, թեկնածու-դոցենտներ:

Համալսարանում ուսումնասիրվող մասնագիտությունները և կրթական որակավորման աստիճանները համապատասխանում են ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցանկի պահանջներին: Համալսարանի դասախոսների հեղինակությամբ հրատարակվել են բազմաթիվ գրքեր, հոգեբանական թեստեր, ամսագրեր, մեթոդական ձեռնարկներ, ծրագրեր, հոդվածներ և այլն: Միայն վերջին 5 տարում §Ուրարտու¦ համալսարանի կողմից հրատարակվել է ավելի քան 20 գիրք և ուսումնական ձեռնարկ:

Պրոֆեսոր Հ. Մ. Թութունջյանի անվան գրադարանի ընդհանուր ֆոնդը կազմում է 14.327 միավոր գրականություն, որից մասնագիտական գրականությունը 13.359 միավոր է: Համալսարանի ղեկավարությունը կարևորում է տեղեկացման համակարգի աշխատանքը: Բուհը ապահովված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, շուրջօրյա ինտերնետ կապով: Բոլոր ուսանողները սովորում են աշխատել համակարգիչներով: Համակարգչային տեխնիկան օրվա բոլոր ժամերին մատչելի է և՛ ուսանողների, և՛ դասախոսների համար:
«Ուրարտու» համալսարանն ապահովված է կաբինետներով, որտեղ անց են կացվում հոգեթերապիայի պարապմունքներ, թրեյնինգներ: Բուհում կարևորվում է գիտական խորհրդի դերը, որի կազմում ընդգրկված են ինչպես դասավանդող դասախոսներ (ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, դոցենտներ), այնպես էլ համալսարանի աշխատակիցները (պրոռեկտորները, ուսումնական մասի վարիչը):

Համալսարանում կիրառվում է կրթության որակի վրա վերահսկողության բավական ճկուն համակարգ: Այն իրականացվում է ինչպես վարչական, այնպես էլ խրախուսման միջոցով (զեղչերի համակարգ, պատվոգրերի, նվերների հանձնում):

§Ուրարտու¦ համալսարանում սովորում են Հայաստանում և սփյուռքում ապրող երիտասարդները, որոնք վաղը համալրելու են բանիմաց մասնագետ-հոգեբանների հայկական դպրոցը, զբաղվելու են գիտահետազոտական լուրջ աշխատանքով, մասնակցելու են մեր երիտասարդ հանրապետության կառուցման և բարգավաճման գործին:
18
Декабрь
0
1279

Комментарии к записи: 0

avatar