• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» Հիմնադրամ

Երևանի «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» Հիմնադրամ

Թարմացված է. 20.06.2016

«Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը հիմնվել է 1998թ. Երևանում, Եվրամիության Tacis ծրագրի շրջանակներում: Այսօր կենտրոնը հաշվապահության, կառավարման, բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցում տրամադրող առաջատար հաստատություններից է, որի նպատակն է ազգային և միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը:

Կենտրոնի հիմնական կրթական ծրագրերն են`

Մագիստրատուրա «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ

ՀՈՒՄԿ հիմնադրամի մագիստրատուրան բարեհաջող կերպով անցել է պետական հավատարմագրման գործընթացը դեռևս 2007թ. (մասնագիտության պետական հավատարմագրեր No. 181 և 182): Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհերի շրջանավարտները:
Առկա ուսուցմամբ մագիստրական ծրագրի տևողությունը 2 տարի է: Ուսման ժամանակացույցը ճկուն է: Ուսուցումն իրականացվում է առավոտյան և երեկոյան ժամերին: Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ: Ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի հիման վրա:

Մագիստրական ծրագրի առանձնահատկություններն են`

- ՈՒսումնական ծրագիրը համապատասխանեցված է մասնագիտական որակավորում շնորհող ազգային և միջազգային կազմակերպությունների պահանջներին:
- Բուհում դասավանդում են հաշվապահական հաշվառման, աուդիտի, հարկային և իրավական ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետները:
- Կազմակերպվում է ուսումնաարտադրական պրակտիկա Հայաստանի լավագույն կազմակերպություններում:
- Բուհն աջակցում է ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում:
- Բուհը հագեցված է հարմարավետ կահավորված լսարաններով, ժամանակակից համակարգչային լսարանով և մասնագիտական հարուստ գրադարանով:
- Բուհի շրջանավարտների ավելի քան 90%-ը ապահովված է աշխատանքով:

ՀՈՒՄԿ հիմնադրամն առաջարկում է նաև`

Սկսնակ հաշվապահների պատրաստման դասընթաց

Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնն առաջին մասնագիտացված կառույցն էր Հայաստանում, որ առաջարկեց Սկսնակ հաշվապահների պատրաստման միջնաժամկետ դասընթաց: Այն ուղղված է բոլոր նրանց, ովքեր ուզում են սկսել լիովին նոր, լավ պահանջարկ ունեցող մասնագիտություն։ Դասընթացի կառուցվածքը մոդուլային է, այն բաղկացած է 4 փուլից։ Ընդհանուր տևողությունը 3 ամիս է. այն ներառում է հետևյալ առարկաները`

- Հաշվապահական հաշվառման հիմունքներ և հիմնական ստանդարտներ
- Հաշվային պլան
- ՀՀ հարկային համակարգ
- Պրակտիկ հաշվապահություն համակարգչային հաշվապահական ծրագրով /ՀԾ-Հաշվապահ կամ 1C-Ձեռնարկություն/

Գործող հաշվապահների համար վերապատրաստման դասընթացներ

Այս դասընթացը նախատեսված է գործող հաշվապահների համար, ովքեր նպատակ ունեն զարգացնելու և թարմացնելու իրենց գիտելիքները, քանի որ հաշվապահական հաշվառումը դասվում է գործարարության այն ոլորտին, որտեղ օրենսդրական փոփոխություններն ամենահաճախն են տեղի ունենում և մասնագետների համար շատ կարևոր է տեղեկացված լինելը: Դասընթացի տևողությունը 2,5 ամիս է: Դասընթացի ծրագիրը մշակված է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահների որակավորման քննության ծրագրին համապատասխան:

- ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներ, դրանց համեմատականը միջազգային ստանդարտների հետ և հաշվային պլան
- ՀՀ հարկային համակարգ
- Աուդիտ
- Տնտեսական իրավունք:

Դասընթացներ հաշվապահների և գործարարների համար

- Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ /IFRS/
- Տնտեսական իրավունք
- Աշխատանքային օրենսդրության պարզաբանումներ
- ՀՀ հարկային օրենսդրության պարզաբանումներ
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում
- Ֆինանսական կառավարում
- Տնտեսագիտության տեսություն
- Աուդիտի ստանդարտներ
- Ինքնարժեքի հաշվառում
- Ապահովագրական ընկերությունների հաշվապահություն
- Բանկային հաշվապահություն
- Մտավոր սեփականության պաշտպանության հարցեր
- Համակարգչային ծրագրեր /Windows Word, Excel, Access/:

Դասընթացի մասնակիցներին տրվում են անհրաժեշտ գրքերն ու Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն-ի կողմից մշակված ուսումնական նյութերը: Խմբերը հավաքագրվում են պարբերաբար: Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում են հավաստագրեր:

Գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյան
Հասցե ՀՀ, 0025, Երևան, Չարենցի 1, 9-րդ հարկ
Հեռախոսահամար (010)57 59 40, (055) 57 59 40
Ֆաքս (010)57 45 79
Էլ. հասցե info@iatc.am
Վեբկայք http://www.iatc.am
18
Декабрь
0
1672

Комментарии к записи: 0

avatar