Երևանի «Հայկական Բժշկական Ինստիտուտ»
ՀԲԻ-ն հիմնադրվել է 1990թվականին: Հանդիսանում է առաջին մասնավոր բժշկական բուհը հետխորհրդային տարածքում: Պետության կողմից հավատարմագրվել է 2001 թվականին:
Ինստիտուտում աշխատում են շուրջ 150 բարձրակարգ մասնագետներ՝ գիտություների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ:ՀԲԻ-ում գործում են 54 ամբիոններ եւ ցիկլեր: ՀԲԻ-ի ամբիոնները տեղակայված են իր սեփական մասնաշենքում եւ 25 կլինիկական բազաներում, որոնք հանդիսանում են հանրապետության առաջատար բժշկական կենտրոնները: «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցը հանդիսանում է ինստիտուտի գլխավոր ուսումնա-արտադրական բազան: ՀԲԻ-ում գործում են երկու ֆակուլտետներ՝ բուժական և ստոմատոլոգիական:
2015թ.-ին լրացավ ՀԲԻ-ի գործունեության 25 տարին: Այս տարիների ընթացքում բուհը կրթել եւ դաստիարակել է բժիշկների մի քանի սերունդներ, ովքեր քննություն են բռնել մեր երկրում եւ նրա սահմաններից դուրս: Բուհի շրջանավարտներից շատերը պաշտպանել են թեկնածուական թեզեր: Նրանցից ոմանք դասավանդում են հարազատ բուհում: ՀԲԻ-ում գործում է ուսանողական խորհուրդ, որը ներկայացնում է ուսանողների խնդիրները: ՀԲԻ-ն հրատարակում է «Էրեբունի» ամսաթերթը, որի նպատակն է լուսաբանել ինստիտուտի կյանքը և իրադարձությունները: Ինստիտուտի կառավարման գլխավոր մարմինն է՝ տնօրենների խորհուրդը: Ինստիտուտի գործնեությունը կառավարում է ռեկտորը: Ֆակուլտետի կառավարումը իրականացվում է դեկանների կողմից: Բուհում գործում է կրթության որակի ապահովման կենտրոնը: Ինստիտուտի ուսումնա-գիտական աշխատանքը ղեկավարում է (կառավարվում) ինստիտուտի գիտական խորհուրդը: ՀԲԻ-ը ձգտում է արմատավորել, առաջադեմ կրթական ծրագրեր եւ մեթոդներ, ձեւավորել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ:
Комментарии к записи: 0