Երևանի «ՄՖԲ» Ֆինանսական Ակադեմիա
Մեր տեսլականը
Ազգային մակարդակով դառնալ ֆինանսական կառավարման ոլորտում մասնագետների առաջատար մատակարարը` ապահովելով կրթական ժամանակակից պահանջներին համահունչ կրթության և կիրառական հետազոտությունների որակը, ինչպես նաև արժանահավատությունը:
Մեր առաքելությունը
Պատրաստել աշխատունակ մասնագետներ տեղական շուկայի համար` ապահովելով արժանահավատ և կիրառական կրթություն, ինչպես նաև խթանելով ուսումնառողների հետաքրքրությունը ֆինանսական, հաշվապահական և ՏՏ ոլորտներում բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի (ասպիրանտի) համապատասխան կրթական աստիճաններում կարիերայի ձևավորման համար:
Կրթությանը նմանատիպ մոտեցումները ուսումնառողների համար կապահովվեն ուսուցումը խթանող (մրցունակ), ուսուցողական, նախագծային և հետազոտական, բիզնես/ֆինանսական և ՏՏ համապատասխան ուսումնական ծրագրերի միջոցով: Ֆինանսական Ակադեմիայի ուսումնառողներին սերմանվում է ոչ միայն ազգային, այլ նաև համաշխարհային բիզնես փորձը, ինչպես նաև ոգեշնչում են` դառնալու անընդմեջ զարգացող ֆինանսական կառավարման ոլորտի հարգված և հաջողակ անդամներ:
Մեր արժեհամակարգը
Միմյանց` ուսումնառողների, գործընկերների և հասարակության լայն շրջանակի հետ համագործակցելու, աշխատելու համար առաջին անգամ ձևավորվել և գործածության մեջ է դրվել գործող արժեհամակարգը, որի հիմքում դրված են`
Մեր կողմից իրականացվող ուսուցման, հետազոտության, գիտական բանավեճի և մանկավարժական տեխնոլոգիայի կիրառման միջոցով ձեռք բերել և տարածել նոր գիտական գիտելիքներ և մոտեցումներ,
Համագործակցել միմյանց` մեր ուսումնառողների, շրջանավարտների, գործընկերների, մասնագետների և հանրության հետ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներով,
Ուսանողներին և միմյանց հնարավորություն ընձեռել կատարելագործվելու, համագործակցելու, առաջացած խնդիրները բացահայտելու համար ընդունել զարգացմանը միտված մարտահրավերները,
Բաշխել մեր պարտավորությունները միմյանց` մեր ուսամնառողների, գործընկերների և հանրության միջև` պահպանելով արդարամտության և բարոյագիտական վարքագծին բնորոշ մոտեցումները,
Հայաստանի ապագայի զարգացմանն աջակցելու կարողության համար ապահովել ազգային միջավայրը և առողջության կազմակերպումը:
Комментарии к записи: 0