• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Մովսես Խորենացու անվան Համալսարան

Երևանի Մովսես Խորենացու անվան Համալսարան

2014-2015 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2013-2014 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԵՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ

Բոլոր մասնագիտություններով ուսման ժամկետը 4 տարի է, հեռակա ուսուցումը` 5 տարի:
Բուհի շրջանավարտների համար բոլոր մասնագիտություններով կատարվում է ընդունելություն նաև մագիստրատուրայում (ուսուցման ժամկետը 2 տարի):
Դիմորդի ընդունվելու դեպքում նրա կամ ծնողի հետ կնքվում է պայմանագիր այդ թվում նաև ուսման վարձի վերաբերյալ, որը ուսումնառության տարիների ընթացքում չի փոփոխվում: Ուսման վարձը տարվա ընթացքում կարելի է մուծել մաս-մաս:
Սահմանված են արտոնություններ և վարձի զեղչեր գերազանցիկների և որոշակի կատեգորիայի ուսանողների համար:
Ուսանողները անհրաժեշտության դեպքում ուսումը կարող են համատեղել աշխատանքի հետ: Այդ դեպքում նրանց ուսուցումը կկազմակերպվի անհատական գրաֆիկով:

Համալսարանում բոլոր ուսանողները կսովորեն աշխատել համակարգիչների վրա:
● Սահմանված են ուսման վարձի 15-50% զեղչեր գերազանցիկների, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների, միևնույն ընտանիքից սովորող երկրորդ երեխայի, I կամ II կարգի հաշ¬մանդամ երեխաների և այլ կատեգորիայի ուսանողների համար:
● Համալսարանի շրջանավարտներից շատերը, ինչպես նաև հեռակա բաժնի սովորող ուսանողները աշխատում են ՀՀ պետական մարմիններում և այլ կազմակերպություններում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ:

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում ռեկտորի անունով, որը լրացվում է տեղում
2. ատեստատ
3. չորս լուսանկար (3x4)

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր /բացի կիրակի օրվանից/ ժ. 10-18-ը հետևյալ հասցեով.
ք.Երևան, Տերյան փող.105, ՀՊՃՀ (Պոլիտեխխիկական ինստիտուտ), 5-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 204 սենյակ
կամ 1-ին մասնաշենք (քիմ. ֆակ.-ի մասնաշենք), 4-րդ հարկ, 405 սենյակ:

Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ տեղում:

Հասցեն - Երևան, Տերյան – 105
Հեռ` 010-52-05-41, 010-52-49-34
091-00-01-64 , 091-41-15-30
Վեբ կայք:` www.mkhu.am
www.xorhamalsaran.info.am
Էլ. փոստ: movuni@mail.ru

Մովսես Խորենացու անվան համալսարանն իրականացնում է ‘Կրթության մասին’ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության ծրագիր (Պետական հավատարմագիր N 117):
Համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները, որոնք բոլորն էլ հավատարմագրված են և շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ`

1. Բանասիրական (հայոց լեզու և գրականություն, բանասերի, լեզվաբանի, գրականագետի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորումներով)

2. Օտար լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներ, բանասեր, սինխրոն թարգմանիչներ)

3. Կիրառական մաթեմատիկա (ԷՀմ և ծրագրավորում, կոմպյուտերային գործ, ծրագրավորողներ անգլերեն լեզվի խորացված ուսուցումով, համակարգչային գրաֆիկա, ԷՀՄ և ծրագրավորման օգտագործումը բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառություններում տեսական մաթեմատիկայի կիրառությունները մեխանիկայում, ինժեներ մեխանիկ)

4. Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (տարրական դասարանների դասվարներ, մանկական հոգեբանություն, դեֆեկտոլոգիա, բժշկագիտություն և երեխաների առողջության պահպանման հիգիենա)

5. Համաշխարհային տնտեսագիտություն (տնտեսագիտության տեսություն, տնտեսության մոդելավորում, տնտեսական քաղաքականություն և մենեջմենթ, միջազգային տնտեսագիտություն, մարքեթինգ, ֆինանսներ, դրամաշրջանառություն, վարկ, հաշվապահական հաշվում և աուդիտ, բիզնեսի կազմակերպում)

6. Իրավագիտություն (քրեաիրավագիտական, քաղաքացիաիրավագիտական)
Համալսարանում սովորող ուսանողների ճնշող մեծամասնությունը Հայաստանից են:
Սովորում են նաև արտասահմանցի թվով 130 ուսանողներ (Սիրիա, Վրաստան, Ռուսաստան, Աբխազիա, ԼՂՀ):



Դասավանդում են 64 դասախոսներ, որոնցից 38-ը ունեն գիտական աստիճան (ակադեմիկոս, գիտ. դոկտորներ, թեկնածուներ): Համալսարանի դասախոսների հեղինակությամբ հրատարակվել են բազմաթիվ գիտական հոդվածներ և մենագրություներ:
1999թ. հոկտեմբերի 27-29-ը Երևանում տեղի ունեցավ Միջազգային խոշոր գիտական կոնֆերանս, որի կազմակերպիչներն էին

1. Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը,
2. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը,
3. ՀԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը:

Կոնֆերանսը կրում էր ՙԲնագիտության կիրառական և մաթեմատիկական տեսակետներ՚ վերնագիրը (ծրագիրը կցվում է):

2000թ-ին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին Հայաստանի ՙՈւսանողական դատ՚ միջբուհական մրցույթին և, գրավելով առաջին տեղը, արժանացավ գլխավոր մրցանակին, որի մասին գրվեց հանրապետության թերթերում և ցուցադրվեց հեռուստատեսությամբ:
2004թ-ին հավատարմագրվել են բուհի բոլոր մասնագիտությունները: Այսօր բուհը ամբողջությամբ հավատարմագրված է և բոլոր շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ (այն համարժեք է ՀՀ պետական բուհերին տրված դիպլոմներին և համարվում է պետական ավարտական փաստաթուղթ ՀՀ բոլոր պետական և բյուջետային հիմնարկ-ձեռնարկություններում աշխատանքի անցնելու համար):
2004թ.-ին բուհը ձեռք է բերել սեփական մասնաշենք:
2005թ-ին բուհը հրավիրվել է մասնակցելու Ֆրանսիա-Ռուսաստան-ԱՊՀ միջազգային համագործակցության ֆորումին:
2005թ-ին Մովսես Խորենացու անվան համալսարանը Շվեյցարիայում կազմակերպված Ժնևի 9-րդ կոնֆերանսում արժանացել է ոսկե մեդալի:
Բուհում հրատարակվում է.
ա. ՙՄովսես Խորենացի՚ գիտական հանդեսը
բ. ՙՓյունիկ՚ ամսաթերթը (ՈՒԽ ուժերով):

Համալսարանի ղեկավարությունը և գիտխորուրդը մշակել են առաջիկա մի քանի տարիների գիտական հիմնական ուղղությունները, որոնք ներառում են.

1. Բարձրագույն կրթության դասավանդման և մեթոդիկայի խնդիրներ և արդիականացում (այդ թվում նաև ուսանողների ստուգումների և ատեստացիաների ձևերի մշակում):
2. Բնական գիտությունների մաթեմատիկական մեթոդների և մոդելների կիրառման հիմնահարցերը:
3. Հաշվողական տեխնիկայի, ԷՀՄ և ծրագրավորման, ինչպես նաև բարձրագույն տեխնոլոգիաների կիրառումների ապահովում:
4. Շուկայական հարաբերությունների ձևավորման և զարգացման պայմաններում տնտեսական ճյուղերի առաջընթացի հիմնահարցերը:
5. Մանկավարժական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ոշորտների արդիականացման հիմնախնդիրներ, զարգացման հեռանկարներ:
6. Օտար լեզուներ ուսուցման կատարելագործում և դասավանդման նոր մեթոդների կիրառում:
7. .Բուհի տարեկան բյուջեն գոյանում է ուսման վարձերից:
.Համալսարանը ֆինանսական օգնություն որևէ կազմակերպությունից երբևիցե չի ստացել: Մի քանի կազմակերպություններից որպես նվերներ ստացել են դասագրքեր և այլ գրականություն:
.Համալսարանի բոլոր ֆակուլտետներում սովորում են անգլերեն լեզու առարկան:

Հասցեն - Երևան, Տերյան – 105
Հեռ. (3741) 52-05-41
www.mkhu.am
www.xorhamalsaran.info.am
18
Декабрь
0
2922

Комментарии к записи: 0

avatar