• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան

Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1935
Տիպ հասարակական
Ուսանողներ 3,954
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե улица Туманяна, 42
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայք brusov.am/en

Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) պետական կարգավիճակ ունեցող հումանիտար բուհ է Երևանում, որը մասնագետներ է պատրաստում ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի, գործնական հոգեբանության, պատմության, քաղաքագիտության, երկրագիտության և այլ մասնագիտությունների գծով։

1935 թ. փետրվարի 4-ին սկիզբ է դրվել ռուսական մանկավարժական երկամյա կուրսերին։
1936 թ. բացվել է գերմաներենի, իսկ մեկ տարի անց՝ ֆրանսերենի և անգլերենի բաժինները, որոնք 1948 թ. վերափոխվեցին ֆակուլտետների։
1937 թ. ինստիտուտը տվել է ռուսաց լեզվի ուսուցիչների առաջին շրջանավարտները։
1940 թ. ինստիտուտը վերանվանվել է Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտ։
1955 թ. ինստիտուտը մտել է Երևանի պետական համալսարանի կազմի մեջ՝ պահպանելով կառուցվածքային ինքնուրույնությունը։ 1962 թ. այն կրկին առանձնացվել է - կոչվել է Վալերի Յակովի Բրյուսովի անվամբ։
1979-1991 թթ. բուհում գործում էին հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների ուսուցիչների որակավորման բարձրագույն կուրսեր։
1985 թ. ինստիտուտը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
1993 թ. վերանվանվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ։
1999 թ. Համալսարանին կից բացվել է Հենակետային Վարժարան։
2001 թ. Կառավարության որոշմամբ ինստիտուտին շնորհվել է համալսարանի կարգավիճակ և այն անվանվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան։
2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Կառավարության որոշմամբ բուհը վերակազմակերպվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի[1]։
18
Декабрь
0
1252

Комментарии к записи: 0

avatar