• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Տնտեսաիրավագիտական Համալսարան

Երևանի Տնտեսաիրավագիտական Համալսարան

Մեր պետության կրթական և մշակութային կարևոր ձեռնարկումներից մեկն էլ եղել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի հիմնադրումը: ՏԻՀ-ը հիմնադրվել է 1990թ. Ավետիք Մկրտչյանի կողմից: 1990թ. բուհը կոչվում էր «Պրոգրես Ինժեներ»: 1992 թվականից Բուհ-ը վերանվանվեց Տնտեսաիրավագիտական Համալսարան` հետևյալ ֆակուլտետներով` իրավագիտական, տնտեսագիտական, հոգեբանության, միջազգային հարաբերությունների: 1996 թվականին ավելացան ևս 2 ֆակուլտետ` օտար լեզուներ, տարրական դասարանների մանկավարժություն և մեթոդիկա:

2001թ. համալսարանը մասնակցել է ՀՀ-ում կրթության որակի գնահատման գործընթացին և հավատարմագրվել ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից, ինչը թույլ է տալիս համալսարանի շրջանավարտներին ստանալ պետական դիպլոմներ, նրանց իրավունք վերապահելով աշխատելու ՀՀ պետական և մասնավոր հիմնարկներում: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող մասնագետների: 2003 թ. գիտական աշխատանքների համար համալսարանը Մյունխենում արժանացավ ոսկե մրցանակի` ճանաչվելով աշխարհում լավագույններից մեկը: Համալսարանը դարձավ ոչ պետական բուհերի ասոցիացիայի և արհմիության անդամ արտերկրի մի շարք բուհերի հետ:

2008 թ. հիմնադրի վախճանից հետո բուհը վերանվանվեց Ավետիք Մկրտչյանի անունով:

Համալսարանը կոչված է պատրաստելու Հայաստանի աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ մասնագետներ և նրանց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի զարգացման: Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 5000 շրջանավարտ, ովքեր աշխատում են Հայաստանի պետական, գերատեսչական մարմիններում և միջազգային կազմակերպություններում:
18
Декабрь
0
1791

Комментарии к записи: 0

avatar