• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Գավառի պետական համալսարան

Գավառի պետական համալսարան

Գավառի պետական համալսարան
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1993
Ռեկտոր Ռուզաննա Հակոբյան
Ուսանողներ 2,400
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Գավառ
Կայք gsu.am/?go=menu12&lang=en

Գավառի պետական համալսարանի ստեղծման նախաձեռնողը և հիմնադիրը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1] Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է։ 1991-1992 թթ. սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հանրակրթական դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ գործնականում հնարավորություն չունեին ուսումը շարունակելու մայրաքաղաքում։ Ուստի, մանրակրկիտ ուսումնասիրելով տարածաշրջանի յուրաքանչյուր տարվա շրջանավարտների և գիտական աստիճաններ ունեցող անձանց քանակը, ինչպես նաև մասնագետների պահանջարկը, օգտվելով ՀՀ անկախության ընձեռած հնարավորությունից, Հ. Խ. Հակոբյանը դիմեց ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ Գավառում համալսարան բացելու առաջարկությամբ։ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանուշ Հրանտի Հակոբյանի համառ ջանքերի շնորհիվ ՀՀ Կառավարության 1993 թ. մայիսի 5-ի թիվ 208 որոշմամբ Գավառում (նախկին Կամոյում) բացվեց տարածաշրջանային պետական համալսարան։ 1993-1994 ուսումնական տարում 139 դիմորդից համալսարան ընդունվեցին 94-ը։ Դասախոսական աշխատանքում ներգրավված էին 28 մասնագետ, որոնցից 8-ը դոկտոր, պրոֆեսորներ էին, 9-ը՝ գիտությունների թեկնածու, 3-ը՝ ասպիրանտուրան ավարտածներ, և միայն 8-ն էին առանց գիտական աստիճանի։ Սկզբում համալսարանը մասնագետներ է պատրաստել հետևյալ մասնագիտությունների գծով՝ «Հայոց լեզու և գրականություն», «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն», «Մեքենաշինության տեխնոլոգիա», «Էլեկտրամեխանիկա», «Ագրոքիմիա»։ Հետագա ուսումնական տարիներին ընդլայնվեց մասնագիտությունների քանակը՝ «Անգլերեն լեզու», «Իրավագիտություն», «Պատմություն», «Տարրական կրթության մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա», «Աշխարհագրություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ռուսաց լեզու և գրականություն (բանասիրություն)», «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում»։ Այժմ համալսարանի ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հրավիրվել են հանրապետության 120 լավագույն մասնագետներ, որոնց տեղափոխման, գիշերելու և կենցաղ-սպասարկման հարցերը լուծվում են համալսարանի կողմից։ ԳՊՀ-ում ուսանում են ավելի քան երկու հազար հինգ հարյուր ուսանող Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից։ Համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են առկա և հեռակա ուսուցման համակարգում։ Գավառի պետական համալսարանն ավարտել է մասնագետների տասներեք սերունդ։ ԳՊՀ շրջանավարտներից շատերն աշխատում են պետական մարմիններում և ոչ պետական հիմնարկներում, բանկերում, դպրոցներում, այլ կրթական հաստատություններում ու կազմակերպություններում։ Համալսարանն ունի գիտական գրադարան, ընթերցասրահ, չորս համակարգչային լսարան՝ ապահովված ինտերնետային կապով, կահավորված լաբորատորիաներ։ Համալսարանում ակտիվորեն գործում են ուսանողական ինքնակառավարման մարմինները՝ ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, իրավաբանական կլինիկան, տնտեսագետների, բանասերների, պատմաբանների, բնագետների ակումբները, նկարչական ստուդիան, բանավեճի ակումբը։ Համալսարանի ֆակուլտետները տեղաբաշխված են երեք ուսումնական մասնաշենքում, որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները որակյալ կրթական և դաստիարակչական գործընթաց կազմակերպելու, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր երկաստիճան կրթական համակարգում՝ բակալավրիատում և մագիստրատուրայում անխափան իրականացնելու նպատակով։ ԳՊՀ-ն մանկավարժական կրթություն իրականացնող ՀՀ պետական բուհերի կոնսորցիումի հիմնադիր անդամներից է։ Գավառի պետական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Վանաձորի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտների միջև կնքվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լեզվաբանական կրթության իրականացման և լեզվաքաղաքականության մշակման համագործակցության կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ ԳՊՀ-ն ունի պատվավոր բարերարներ։ Համալսարանի գործունեությանը, ուսանողների և աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծմանը օժանդակել և շարունակում են աջակցել ամերիկահայ բարերարներ Վարդգես և Ռիթա Պալեանները, Ժիրայր և Անահիտ Նիշանյանները, Աստրիդ Ազնաուրյանը, Ջեկ և Իվա Մեծօրյանները, մոսկվայաբնակ հայրենակիցներ Ռոբերտ Ենգիբարյանը, Վահան Ափրոյանը։ Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը պատրաստում է որակյալ, ժամանակի պահանջներին համապատասխանող, մրցունակ մասնագետներ։
18
Декабрь
0
1665

Комментарии к записи: 0

avatar