• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Գորիսի պետական համալսարան

Գորիսի պետական համալսարան

Տեսակ համալսարան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Գորիս
Կայք gorsu.am

1960-ական թվականներին Գորիսի շրջանում կային սոցիալ-տնտեսական և կուլտուր-լուսավորչական վերափոխումների խոշոր խնդիրներ: Այդ խնդիրներից մեկն էր լուծել շրջանի երիտասարդության բարձրագույն կրթությունը տեղում կազմակերպելու հարցը՝ Գորիսը դարձնել Սյունիքի և Հայաստանի կրթության և մշակույթի զարգացման կենտրոններից մեկը: Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1967 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գորիսում հիմնվեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ[1][2]: 1984 թվականին այն վերափոխվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի, 1990 թվականին վերանվանվեց Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ [3]: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 5-ի N 2400 որոշման[4] համաձայն դադարեցվում է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը, և դրա փոխարեն ստեղծվում է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Կազմավորվել է ՀՊՄՀ-ի և ՀՊՃՀ-ի մասնաճյուղերի հիմքի վրա։ 2010-2011 ուսումնական տարում համալսարանում սովորել է շուրջ 2 հազար ուսանող։ Գորիսի պետական համալսարանի հիմնադիր ռեկտորը եղել է Յուրիկ Սաֆարյանը (2006)։
Ֆակուլտետներ
Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ[խմբագրել
Հայոց լեզու և գրականություն
Մանկավարժություն և հոգեբանություն
Պատմություն
Իրավագիտություն
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ
Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետ
Մաթեմատիկա և ինֆորմատիկա
Կենսաբանություն և քիմիա
Ֆիզիկայի սեկտոր
Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետ
Էլեկտրոնիկա և էլեկտրաէներգետիկա
Տնտեսագիտություն
Օտար լեզուներ
Գորիսի պետական համալսարանի կառավարման մարմինը հանդիսանում է գիտական խորհուրդը։ Գիտական խորհուրդը լուծում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հարցերը: Գիտական խորհուրդը ի պաշտոնե և ընտրովի կազմված է քսանութ անդամներից։ Գիտական խորհրդի նախագահը հանդիսանում է ռեկտորը։ Գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը ուսանողներ են, որոնց առաջադրումն իրականացնում է ուսանողական խորհուրդը։ Գիտական խորհրդի կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով։ Այն ձևովորվում է հինգ տարի ժամկետով:
Համալսարանի խորհուրդ հանդիսանում է համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը։ Այն նույնպես ձևավորում է 5 տարի ժամկետով: Համալսարանի խորհուրդը քննարկում և հաստատում է Գորիսի պետական համալսարանի բյուջեն, համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը։ Համալսարանի խորհուրդը ձևավորում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի (25%), ուսանողներ ( 25%), հիմնադրի (ՀՀ կառավարություն) ու լիազորված մարմնի (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) ներկայացուցիչներից (25%): Համալսարանի խորհուրդը կազմված է 24 անդամից: Ռեկտորը չի կարող լինել համալսարանի խորհրդի անդամ։
18
Декабрь
0
2175

Комментарии к записи: 0

avatar