• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Եղեգնաձորի մասնաճյուղ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Եղեգնաձորի մասնաճյուղ

Մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ։ Առաջին տնօրենն է եղել տ.գ.թ., դոցենտ Էդգար Ղազարյանը։ Առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականին երեք մասնագիտությունների գծով՝ ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ և կառավարում, իսկ այժմ 2013 - 2014 ուս. տարում համալսարանում առկա է բակալավրիատի առկա ուսուցման հինգ բաժին. նախկին երեքին ավելացել ևս երկու բաժին՝ հաշվապահական հաշվառում և ձեռնարկությունների կառավարում։ 2012 թ-ին համալսարանում բացվել են հեռակա ուսուցման և մագիստրատուրայի բաժինը։ 2013-2014 ուս. տարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է շուրջ 250 ուսանող։ Մասնաճյուղն ունի ինչպես անվճար՝ տարկետման իրավունքով, այնպես էլ վճարովի համակարգի ուսուցման տեղեր։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասը ժամանում է մայրաքաղաքից, դասավանդում եմ նաև Վայոց ձորի մարզի վաստակաշատ դասախոսներ։ Մասնաճյուղում ուսման առաջադիմությունը բավական բարձր է, ինչի շնորհիվ վճարովի համակարգում սովորող ուսանողների մոտ 35-40%-ին յուրաքանչյուր տարի մրցութային կարգով շնորհվում են տարբեր տիպի կրթաթոշակներ։ Բարձր առաջադիմության վառ ապացույց են նաև համալսարանի շրջանավարտների գրեթե 95 տոկոսի աշխատանքով ապահովված լինելու փաստը։
Գիտաուսումնական ամբողջ գործընթացը մասնաճյուղում իրականացվում է մայր ԲՈՒՀ-ի համապատասխան ամբիոնների կողմից կազմված ծրագրերով, մեթոդաբանությամբ և ուսումնական նյութերով։ Մասնաճյուղն ունի գրադարան, համակարգչային լսարան, նիստերի դահլիճ, բացօթյա լսարան, որոնք զինված են համապատասխան, ժամանակակից տեխնիկայով։ Պատրաստման փուլում է գտնվում համալսարանի պաշտոնական կայքէջը։
Մասնաճյուղը բավականին ակտիվ մասնակցում է տարբեր գիտական միջոցառումների, ինչպես նաև հանդես գալիս որպես կազմակերպիչ։ Արդեն ավանդական բնույթ է կրում մասնաճյուղի կողմից կազմակերպվող «Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող հանրապետական գիտաժողովը, որի շրջանակնորում հրապարակվում է նաև գիտական նյութերի ժողովածու։
Մասնաճյուղում բավական ակտիվ գործում է ուսանողական խորհուրդը, որը արդյունավետորեն կազմակերպում է համալսարանի առօրյան և աջակցում է ուսանողներին տարատեսակ աշխատանքներում. միջազգային սեմինարներ, հանդիպումներ, համաժողովներ և այլն։ Ուսխորհրդի անդամները, ինչպես նաև մյուս ուսանողները պարբերաբար ներգրավվում են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող կամավորական ու վճարովի աշխատանքների մեջ։ Ուսանողների ու անձնակազմի շնորհիվ և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մասնաճյուղում ստեղծվել և գործում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որի ակտիվիստներ են ոչ միայն ուսանողները, այլև Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները։ Ակտիվորեն գործում է նաև բանավեճի ակումբը, որտեղ ակտիվորն քննարկվում են ամենատարբեր հարցեր։2014 թվականից Ուսանողական խորհրդի նախագահն է Հայկ Հարությունյանը։
Մասնաճյուղի համագործակցությունը բավականին մեծ է նաև տեղական ու միջազգային մի շարք կառույցների հետ։ «Կայուն զարգացման հիմնադրամի», գերմանական GIZ-ի և ԱՄՆ դեսպանատան հետ իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում տեխնիկական վերազինման մակարդակը բարձրացել է, գործում են տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն, բարերար՝Ռալֆ Յիրիկյանի օգնությամբ գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային լսարան։ Համալսարանը համագործակցում է նաև այլ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ։

Հապավում ՀՊՏՀ, Եղեգնաձորի մ/ճ
Տեսակ ակադեմիական ինստիտուտ
Տնօրեն Սոս Խաչիկյան
Հասցե ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Վայքի 4
18
Декабрь
0
1248

Комментарии к записи: 0

avatar