Հայաստանի Տուրիզմի Ինստիտուտ, Ռուսաստանի Տուրիզմի Միջազգային Ակադեմիայի մասնաճյուղ
Առաջիկա ծրագրերը
-Պատրաստել համապատասխան փաթեթներ և տուրիզմի տեսանկյունից ներկայացնել գիտական կազմակերպությունների հնարավորությունները,
-Ստեղծել գիտական տուրիզմի համապատասխան կենտրոնները և վայրերը ներկայացնող տվյալների շտեմարան և կայքէջ, ներառելով գիտական բնույթի հնավայրերը և ժամանակակից գիտական հիմնարկները,
-Ստեղծել «Հայաստան` գիտության երկիր» տուրիստական փաթեթ, որը կարող է հրապարակվել խտասկավառակների, հեռուստածրագրերի և գրքի տեսքով,
-Խրախուսել դպրոցականների պարբերական այցելությունները գիտական կենտրոններ՝ Հայաստանի գիտությունը ճանաչելի դարձնելու և դպրոցականների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով։
-Առավել հետաքրքրվող դպրոցականներին և այլոց հանրամատչելի կերպով մասնակից դարձնել գիտական հետազոտությունների գործընթացին, ինչը նույնպես գիտական տուրիզմի ձևերից է։
Комментарии к записи: 0