Հայաստանում ֆրանսիական համալսարան
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 2000
Տիպ միջպետական համալսարան
Ռեկտոր Ժան Մարկ Լավեստ
Ուսանողներ 2000
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Կայք ufar.am/U/index.php
Հայաստանում ֆրանսիական համալսարան (ֆր.՝ Université Française en Arménie), 2000 թվականին ՀՀ մայրաքաղաք Երևանում հիմնված համալսարան։ Մոտ 600 ուսանողով ՀՖՀ-ը ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանն է։[1]
Ստեղծման պատմություն
1995 թ. նոյեմբերի 4-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրում են մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Այնուհետև 1998 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքվում է արձանագրություն։ “Հաշվի առնելով կրթական համակարգը կատարելագործելու անհրաժեշտությունը և ցանկանալով օգտվել բարձրագույն և մասնագիտական կրթության ծրագրերի իրականացման բնագավառում ունեցած հարուստ փորձից” Հայաստանի կառավարությունը որոշում է մասնակցել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ստեղծմանը։ Համալսարանը ստեղծվեց 2000 թ.: Համագործակցության առաջին համաձայնագրերը ստորագրվեցին 2001 թ. փետրվարի 15-ին, ի թիվս այլոց, նաև՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ։ Սկզբից ի վեր ՀՖՀՀ-ը դարձավ Ֆրանսիայի հետ համագործակցության փարոսը և Հայաստանում ֆրանկոֆոնիայի հիմնասյունը։
Նպատակներ
Ի սկզբանե որդեգրվեց երկու պետական՝ հայկական և ֆրանսիական դիպլոմների շնորհման (բակալավրի/լիսանսի և մագիստրոսի/մաստերի) մանկավարժական սկզբունքը։ Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է, ելնելով անցումային փուլում գտնվելու հայկական համալսարանների առանձնահատկությունից, մինչ նրանք լիովին կներգրավվեն Բոլոնյան համակարգ։ Մագիստրատուրայում ուսման տևողությունը երկու տարի է։
Համալսարանը, որն ունի մոտավորապես 1000 ուսանող, նպատակ ունի կրթել Հայաստանի աշխատանքի շուկայի և Կովկասի տնտեսական տարածաշրջանի նոր պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ։ ՀՖՀՀ ի երիտասարդ շրջանավարտները կիրառում են իրենց գիտելիքներն հօգուտ Հայաստանի և Ֆրանսիայի ու Եվրոպայի միջև հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացմանը։ Նրանք վաղվա ղեկավարներն են։ Ուսման ավարտին յուրաքանչյուր տարվա շրջանավարտների մոտ 70% ը իրենց մասնագիտությամբ աշխատանքի են ընդունվում, ոմանք ուսումը շարունակում են արտերկրում. իսկ երեք տարի անց՝ այդ տոկոսը հասնում է գրեթե 100-ի։
ՀՖՀՀ-ը, որը հայկական իրավունքի համաձայն հիմնադրամ է, վայելում է Հայաստանի իշխանությունների օժանդակությունը. ՀՀ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը դասավանդում է համալսարանում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է (իշխանության մեջ 3-րդ անձը). և նա ՀՖՀՀ-ի հիմնադիրներից մեկն է։ Նախարարների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներից շատերը նախընտրում են ուսանել այստեղ։
Հայաստանում գործող այլ համալսարանների հետ համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ ը օրըստօրե ընդլայնում է իր ներկայությունը հայկական համալսարանական կյանքում։
ՀՖՀՀ ը եզակի հաստատություն է։ Ի տարբերություն ֆրանսիական դիպլոմներ շնորհող այլ հաստատությունների՝ Կահիրեի համալսարանի, որն ունի միայն ֆրանսիացի պրոռեկտոր, և Հանոյի Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության համաձայն բուհի ռեկտորը և գլխավոր քարտուղարը ֆրանսիացի պետք է լինեն։ Ֆրանսիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության որոշմամբ այս տարվանից ավելացվել է նաև միջազգային կամավոր աշխատակցի տեղ։
Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՖՀՀ ն ունի չորս ֆակուլտետ՝ իրավաբանական, կառավարման մարքեթինգի և ֆինանսների։ Այն շնորհում է բակալավրի դիպլոմներ իրավունքի, տնտեսագիտության և կառավարման ոլորտներում և միջազգային գործարար իրավունքի, մարքեթինգի, վաճառքի, ֆինանսների և վերահսկողության, ինչպես նաև հայկական կառավարության պատվերով բացված Մշակութային հաղորդակցություն, զբոսաշրջություն և մենեջմենթ մասնագիտությամբ մեկամյա մագիստրատուրայի մագիստրոսի դիպլոմներ։
Ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ համալսարան ընդունվելու համար։ Առաջին երկու տարիների ընթացքում ուսանողները բացի հանրակրթական և մասնագիտական առարկաներից անցնում են նաև ֆրանսերենի ինտենսիվ դասընթացներ, որոնց արդյունքում ձեռք բերված գիտելիքները ստուգվում են միջազգայնորեն ճանաչված թեստի միջոցով։ Թեստի արդյունքը պայմանավորում է ուսումնառության շարունակությունը։ Այսպիսով ՀՖՀՀ ընդունվող ուսանողների մոտ 85% ը, որ մինչև ընդունվելը երբևէ չեն ուսումնասիրել ֆրանսերեն լեզու, երրորդ կուրսից սկսած՝ ընդունակ են շարունակել իրենց ուսումնառությունը ֆրանսերեն լեզվով։
Երրորդ կուրսից սկսած՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի դասախոսների շնորհիվ դասերի առնվազն 20% ը, իսկ մագիստրատուրայում՝ մոտավորապես 50% ը դասավանդվում են ֆրանսերեն լեզվով։
Ֆրանսիայում, Բելգիայում կամ Հայաստանում պարտադիր պրակտիկա անցնելուց հետո ուսանողները գրում են պրակտիկայի հաշվետվություն և բանավոր պաշտպանում այն։ Այդ կապակցությամբ նրանք ցուցաբերում են ինչպես ֆրանսերեն լեզվով շարադրելու, այնպես էլ դիպլոմային աշխատանք պաշտպանելու կարողությունները։
Հայկական և ֆրանսիական կազմակերպությունների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտորեն համագործակցող այդ բարձրագույն ուսումնական հաստատության առավելություններն են՝ ընդունելության մրցույթը, ֆրանսիական և հայկական դասախոսական կազմը, հայկական Սփյուռքի էական դերը, ինչպես նաև ինստիտուցիոնալ գործընկերները։ Ուսման վարձերը հաշվարկվում են Հայաստանի կենսամակարդակի համապատասխան։ ՀՖՀՀ ը հատկացնում է նաև գերազանցության կրթաթոշակներ լավագույն ուսանողներին՝ թույլ տալով ամբողջովին կամ մասամբ վճարել ուսման վարձը, ինչպես նաև սոցիալական պայմաններով կրթաթոշակներ՝ շնորհիվ մասնավոր նվիրատուների կամ կազմակերպությունների։
Комментарии к записи: 0