• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Ի-Վի-Էն գինու ակադեմիա

Ի-Վի-Էն գինու ակադեմիա

Ի-Վի-Էն գինու ակադեմիան ստեղծվել է 2014թ., Սեմինա Քոնսալթինգ ընկերության հետ համատեղ: Ակադեմիան առաջարկում է կարճատև դասընթացներ գինեսերների համար, ինչպես նաև՝ «Գինեգործություն և գինու բիզնես» 18-ամսյա մասնագիտական հավաստագրային ծրագիր: ԱՀԿՄԿ/ICARE հիմնադրամը հավաստագրային ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ համատեղ:

Հայաստանի գինու արդյունաբերությունը թևակոխել է զարգացման մի փուլ, որը կարելի է որակել որպես «վերադարձ արմատներին»: ՈՒնենալով արդյունաբերական գինեգործության ավելի քան 6000 տարվա պատմություն, երկիրը կորցրել էր այդ համբավը վերջին 70 տարվա ընթացքում: 2016թ.-ին Ի-Վի-Էն գինու ակադեմիայի Գինեգործություն և գինու բիզնես կրթական ծրագիրը էական գործոն հանդիսացավ գինեգործության ճյուղի զարգացման և այս առումով՝ Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման գործում: Ծրագրի ուսումնական պլանը մշակվել է Գայզենհայմի համալսարանում, դասավանդումն էլ իրականացվում է այդ համալսարանի դասախոսների հետ համատեղ: Ծրագրի ֆինանսավորումը նույնպես կատարում է այդ համալսարանը: Գինու ակադեմիայում անցկացվող վերապատրաստման կարճաժամկետ դասընթացները նախատեսված են թե՛ մասնագետների և թե՛ գինեսերների համար և նպատակաուղղված են հայ հասարակության՝ որպես պատմականորեն գինի խմող հանրության, համբավի վերականգնմանը:

Ի-Վի-Էն գինու ակադեմիայի փորձը, որն ամրապնդվել է Հայաստանի գինեգործության ոլորտի՝ ԱՀԿՄԿ/ICARE հիմնադրամի կատարած հետազոտության արդյունքներով, հստակ կերպով մատնանշել է արտադրության իրական կարիքների և բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող հնացած գիտելիքների միջև առկա խզումը: Ուստի, Գինու ակադեմիայի ուշադրության կենտրոնում է լինելու Հայաստանում և արտերկրում գործող գինեգործական ընկերությունների աշխատակիցներին ակադեմիա ընդունելու խնդիրը:

Նորագույն տեխնոլոգիաներով զինված և միջազգայնորեն մրցունակ գինիներ արտադրող գինեգործարանների գործարկման շնորհիվ Հայաստանի գինեգործական արդյունաբերությունը բավականին արագ տեմպերով զարգանում է: Ճյուղի զարգացմանը և հայկական լավագույն գինիների միջազգային ճանաչմանը իրենց կարևոր նպաստն են բերում Գինու ակադեմիան և ICARE հիմնադրամը: Մենք կիրառում ենք որակի ապահովման ընթացակարգեր, կազմակերպում սոցիալական միջոցառումներ ուսանողների, շրջանավարտների և աշխատակազմի մասնակցությամբ, ներգրավելով նաև փոխանակման ծրագրերով մեզ մոտ գտնվող արտերկրի ուսանողներին, ինչպես նաև ուժեղացնում ենք ուսումնաարտադրական պրակտիկայի մեր ծրագիրը՝ հաջողությամբ համագործակցելով գործընկեր գինեգործարանների հետ:

Կրթական գործընթացի տեխնոլոգիական հագեցվածության հարստացման միջոցով Ի-Վի-Էն գինու ակադեմիայում շարունակաբար բարելավվում է կրթական միջավայրը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հատկացրած հարկաբաժնում Ի-Վի-Էնը հիմնել է գինու քիմիական և համտեսի արդիական ուսումնական լաբորատորիա, որը որպես այդպիսին տարածաշրջանում եզակի է: Մեր ուսանողները նաև մասնակցում են ICARE հիմնադրամի հետազոտական աշխատանքներին, որը նրանց լրացուցիչ գործնական հմտություններ է տալիս: Աշխատանքի տեղավորման ցուցանիշով Գինու ակադեմիան գերազանց դիրքում է, գործնականում 100 տոկոսով շրջանավարտներն ապահովվում են մասնագիտական աշխատանքով: Մենք ձգտում ենք պահպանել այս ցուցանիշը՝ մշտապես զարգացնելով Գինու ակադեմիայի գործակցային կապերը արտադրության ոլորտի հետ:
18
Декабрь
0
1150

Комментарии к записи: 0

avatar