«Կրթության միջազգային ակադեմիա»
Հայբուսակ համալսարանը հիմնադրել է 1991թ Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան աևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինստիտուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
1995 թվից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեյի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գերծում է համալսարանի բազային պոլիկլինիկան՝ ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բաժիններով, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը:
1997-2014 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան...) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբոյեդով 15):
Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապետության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին, արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում:
1997-ից համայսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնագիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:
Ներկայումս Հայբուսակ համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության -18, միջին մասնագիտական կրթության – 8 մասնագիտություններով:
Համալսարանում գործում է նաև լրացուցիչ կրթական ծրագրերի կենտրոն, որն ապահովում է համալսարանի և այլ բուհերի ուսանողների համար լրացուցիչ ուսուցում, ինչպես նաև տարբեր մասնագետների ավելի քան 30 մասնագիտացումներով վերապատրաստում:
2001-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Երևանի Հայբուսակ համալսարանի կրթական բաժանմունքները.
- Լազարյանի անվան իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ;
- Բժշկական ֆակուլտետ;
- Տնտեսագիտական ֆակուլտետ;
- “Ռոսլին” դիզայնի ֆակուլտետ;
- “Հումանիտար” ֆակուլտետ;
- Գյումրիի “Շիրակացի” մասնաճյուղ:
«Հումանիտար» ֆակուլտետ
"Հայբուսակ" համալսարանի հումանիտար ֆակուլտետը հիմնադրվել է 1997թ.-ին, որը շրջանավարտներ է տալիս 2001 թվականից: 2003 թ-ից գործում է մագիստրատուրա:
Հումանիտար ֆակուլտետը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտություններով.
- Օտար լեզու և գրականություն /անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն/; շրջանավարտների որակավորումը՝ մանկավարժության բակալավր, ուսուցիչ կամ մանկավարժության մագիստրոս;
- Մանկավարժություն և հոգեբանություն; շրջանավարտների որակավորումը՝ մանկավարժության և հոգեբանության բակալավր, ուսուցիչ, կամ մանկավարժության և հոգեբանության մագիստրոս;
- Մանկավարժություն և մեթոդիկա; շրջանավարտների որակավորումը՝ մանկավարժության բակալավր, ուսուցիչ կամ մանկավարժության մագիստրոս;
- Հայոց լեզու և գրականություն, շրջանավարտների որակավորումը՝ մանկավարժության բակալավր, ուսուցիչ կամ մանկավարժության մագիստրոս;
- Լրագրություն; շրջանավարտների որակավորումը՝ լրագրության բակալավր, լրագրության մագիստրոս;
Բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Շրջանավարտների մեծ մասը աշխատում է ստացած մասնագիտությամբ` դպրոցներում, նախադպրոցական հիմնարկներում, հոգեբանական խորհրդատվական, հոգեբանա-վերականգնողական տարբեր ծառայություններում, ինչպես Հայաստանի Հանրապետությունում այնպես էլ արտերկրում: Լավագույները ավարտելուց հետո մնում են աշխատելու "Հայբուսակ" համալսարանի համապատասխան ամբիոններում և շարունակում են կրթությունը ՀՀ Ազգային Ակադեմիայի, հայկական և արտասահմանյան բուհերի ասպիրանտուրաներում:
Բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը իրականացվում է առկա և հեռակա ձևերով: Բակալավրիատում առկա ուսուցումը տևում է 4 տարի, մագիստրատուրայում՝ 2, հեռական` 5: Մագիստրոսի կրթական ծրագիրն իրականացվում է առկա ձևով:
Մեկ տարվա ուսման վարձը կազմում է ՝
Բակալավրիատում՝ 200.000 դրամ,
Մագիստրատուրայում` 200.000 դրամ:
Հումանիտար ֆակուլտետի բակալավրի առկա ուսուցման ընդունելության քննություններն են`
- Օտար լեզու և գրականություն. մրցութային` օտար լեզու (բանավոր), օտար լեզու (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր);
- Մանկավարժություն և հոգեբանություն. մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր), կենսաբանություն (գրավոր);
- Մանկավարժություն և մեթոդիկա. մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր), մաթեմատիկա (գրավոր);
- Լրագրություն. մրցութային՝ հայոց լեզու և գրականություն (գրավոր), ստեղծագործական աշխատանք (գրավոր), բանավոր հաղորդակցման մշակույթ (բանավոր);
- Հայոց լեզու և գրականություն. մրցութային` հայոց լեզու և գրականություն (բանավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր) կամ հայ ժողովրդի պատմություն (գրավոր):
Հեռակա բաժնում ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Տնտեսագիտական ֆակուլտետ
Տնտեսագիտական ֆակուլտետը գործում է համալսարանի հիմնադրման պահից (1990թ.): Ֆակուլտետը շրջանավարտներ է տալիս 1995թ.-ից: 2003թ.-ից ֆակուլտետում գործում է երկաստիճան ուսուցում` բակալավրիատ և մագիստրատուրա: Ֆակուլտետի շրջանավարտների զգալի մասը աշխատում է ստացած մասնագիտությամբ` տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններում՝ առևտրային և ոչ առևտրային, ֆինանսավարկային և ապահովագրական ընկերություններում, բանկերում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Կառավարությունում:
Մագիստրատուրայի շրջանավարտներից լավագույններն աշխատում են համալսարանի համապատասխան ամբիոններում և ստորաբաժանումներում, շարունակում են կրթությունը Ազգային Ակադեմիայի ինստիտուտների, ՀՀ Կառավարությանը առընթեր Կառավարման Ակադեմիայի, Հայաստանի և արտերկրի համալսարանների ասպիրանտուրաներում:
Տնտեսագիտական ֆակուլտետը կադրեր է պատրաստում են հետևյալ մասնագիտություններով`
- Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում; շրջանավարտների որակավորումը՝ տնտեսագիտության բակալավր կամ մագիստրոս;
- Ֆինանսներ; շրջանավարտների որակավորումը՝ ֆինանսների բակալավր կամ մագիստրոս;
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, շրջանավարտների որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր կամ մագիստրոս;
- Կառավարում; շրջանավարտների որակավորումը՝ կառավարման բակալավր կամ մագիստրոս;
Բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Տնտեսագիտական ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Բակալավրիատում առկա ուսուցումը տևում է 4 տարի, մագիստրատուրայում՝ 2, հեռական` 5:
Մեկ տարվա ուսման վարձը կազմում է՝
Բակալավրիատում՝ 200.000 դրամ,
մագիստրատուրայում՝ 200.000 դրամ:
Տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրի առկա ուսուցման ընդունելության քննություններն են՝
- Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում. մրցութային` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր);
- Կառավարում. մրցութային` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր);
- Ֆինանսներ. մրցութային` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր);
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա. մրցութային մաթեմատիկա (գրավոր), ֆիզիկա (գրավոր) և ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր):
Հեռակա բաժնում ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Բժշկական Ֆակուլտետ
Ֆակուլտետը պատրաստում է կադրեր հետևյալ մասնագիտություններով.
- Բուժական գործ; շրջանավարտների որակավորումը՝ բժշկության բակալավր /բազային կրթությունը՝ բժիշկ/, բժշկության մագիստրոս /բժիշկ մասնագետ/;
- Ստոմատոլոգիա; շրջանավարտների որակավորումը՝ ստոմատալոգիայի բակալավր /բազային կրթությունը՝ բժիշկ ստոմատոլոգ/, ստոմատալոգիայի մագիստրոս /բժիշկ ստոմատոլոգ մասնագետ/;
- Դեղագիտություն; շրջանավարտների որակավորումը՝ դեղագիտության բակալավր /բազային կրթությունը՝ դեղագետ/, դեղագիտության մագիստրոս / դեղագետ մասնագետ/;
- Բնապահպանություն և բնօգտագործում (Էկոլոգիա), շրջանավարտների որակավորումը՝ բնապահպանության բակալավր, բնապահպանության մագիստրոս:
Բժշկական ֆակուլտետը գործում է "Հայբուսակ" համալսարանի հիմնադրման պահից (1990թ.): 2014-2015 ուսումնական տարուց բժշկական ինստիտուտում գործում է բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությունը: Ներկայումս ինստիտուտը բոլոր մասնագիտություններով իրականացնում է ուսուցում, ինչպես բակալավրի այնպես էլ մագիստրոսի կրթական ծրագրերով:
Բուժական գործ մասնագիտության ուսման տևողությունը բակալավրիատում 5 տարի է, մագիստրատուրայում` 2:
Ուսման վարձը՝ տարեկան 350.000 դրամ:
Ստոմատոլոգիա մասնագիտության ուսման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` 2:
Ուսման վարձը՝ տարեկան 350.000 դրամ:
Դեղագիտության մասնագիտության ուսման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` 2:
Ուսման վարձը՝ տարեկան 350.000 դրամ:
Բնապահպանություն և բնօգտագործում (Էկոլոգիա) առկա ուսման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` 2, հեռակա ուսմանը` 5:
Ուսման վարձը՝ տարեկան 200.000 դրամ:
"Հայբուսակ" համալսարանի բժշկական ինստիտուտը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Ինստիտուտում դասավանդում են հանրապետության բժշկական ոլորտի լավագույն մասնագետները: Ուսումնական գործընթացում ներգրաված են նաև առաջատար մասնագետներ մի շարք արտասահմանյան երկրներից` Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Չեխիայից, Իսպանիայից, Լիբանանից:
Բժշկական ինստիտուտի կլինիկական ամբիոնները տեղակայված են Երևանի լավագույն բժշկական կլինիկական կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, դեղագործական ձեռնարկություններում, համալսարանի բազային պոլիկլինիկայում, որտեղ էլ կազմակերպվում են կլինիկական մասնագիտական դասընթացները (դասախոսություններ, գործնական պարապմունքներ և ուսումնաարտադրական պրակտիկաներ) և իրենց առաջին մասնագիտական քայլերն են կատարում բարձր կուրսերի ուսանողները:
"Բուժական գործ", "Ստոմատոլոգիա" և "Դեղագիտության" մասնագիտությունների բակալավրիատի շրջանավարտները զբաղվում են գիտահետազոտական, դասախոսական, կազմակերպչական, գործունեությամբ բժշկագիտության, դեղագիտության տեսական ուղղություններով Հայաստանում և արտերկրում: Նրանք շարունակում են կրթությունը մագիստրոսի կրթական ծրագրով` "Հայբուսակ", Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական և մի շարք արտասահմանյան համալսարաններում:
Մագիստրատուրայի շրջանավարտները անցնում են աշխատանքի ըստ մասնագիտության, շարունակում են կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում: Լավագույն շրջանավարտներն անցնում են աշխատանքի համալսարանի բժշկական կլինիկական և տեսական ամբիոններում:
Ֆակուլտետի շրջանավարտները մեծ հաջողություններ են արձանագրել մեր Հանրապետությունում և արտերկրում՝ հատկապես պրակտիկ բժշկության, ստոմատոլոգիայի և դեղագիտության ոլորտներում:
Բժշկական ինստիտուտի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելության քննություններն են`
Բուժական գործ.* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**
Ստոմատոլոգիա.* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**
Դեղագիտություն.* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**
Բնապահպանություն և բնօգտագործում. մրցութային` կենսաբանություն (գրավոր), ֆիզիկա (գրավոր) կամ քիմիա (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր):**
* Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք քննություններից երկուսը:
** Ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
“Ռոսլին” դիզայնի ֆակուլտետ
Հագուստի մոդելավորման ֆակուլտետը հիմնվել է 1991թ-ին: 2010թ-ին Հագուստի մոդելավորման ֆակուլտետը ընդգրկվել է Ռոսլին Դիզայնի ինստիտուտի կազմում: Ռոսլին Դիզայնի ֆակուլտետը շրջանավարտներ է տալիս ինչպես բակալավրի այնպես էլ մագիստրոսի կրթական ծրագրերով: Դասախոսական կազմում ընդգրկված են արվեստագետներ, արվեստաբաններ և մշակութաբաններ, որոնք այսօր ակտիվ գործում են Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում: Ռոսլին Դիզայնի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները մշտապես մասնակցում են հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին, աշխատանքային սեմինարներին, ֆորումներին: Ֆակուլտետի ուսանողները 2007 և 2010 թթ-ին արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին: Ֆակուլտետի "Հագուստի մոդելավորման" մասնագիտության ուսանողները մեծ պահանջարկ են վայելում դեռ ուսումնառության տարիներին և աշխատանքի են հրավիրվում կարի ֆաբրիկաների, նորաձևության սրահների և թատրոնների կողմից:
Դիզայն -(ինտերիեր-էքստերիեր) մասնագիտության շրջանավարտները հաջողությամբ աշխատում են որպես ինտերիեր - Էքստերիերի, գրաֆիկական, լանդֆաշտայի դիզայներներ` հրատարակչություններում, դիզայն-նախագծային արվեստանոցներում, կիրառական դիզայնի բոլոր ոլորտներում: Ռոսլին ֆակուլտետի շրջանավարտները զբաղվում են նաև մանկավարժական գործունեությամբ մեր համալսարանում, տարբեր քոլեջներում, հանրակրթական դպրոցներում, գեղարվեստական ստուդիաներում:
Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը մասնագիտական լայն ճանաչում ունեն Հայաստանում և արտերկրում:
Ֆակուլտետը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտություններով՝
Հագուստի մոդելավորում; շրջանավարտները ստանում են հագուստի մոդելավորման բակալավրի, մագիստրոսի որակավորում:
Դիզայն; շրջանավարտների որակավորումը՝ դիզայնի բակալավր, մագիստրոս:
Գեղանկարչություն; շրջանավարտների որակավորումը՝ գեղանկարչության բակալավր, մագիստրոս:
Բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Բակալավրիատում ուսուցումը տևում է 4 տարի, մագիստրատուրյում՝ 2:
Տարեկան ուսման վարձը՝ 200.000 դրամ:
Բակալավրի կրթական ծրագրի ընդունելության քննություններն են`
Հագուստի մոդելավորում. մրցութային` գծանկար, գունանկար, կոպոզիցիա, ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր)*:
Դիզայն (գեղար). մրցութային` գծանկար, գունանկար, կոպոզիցիա, ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր)*:
Գեղանկարչություն. մրցութային` գծանկար, գունանկար, կոպոզիցիա, ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր)*:
* Ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
Հ.Լազարյանի.անվ. իրավագիտության եվ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
ֆակուլտետը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտություններով`
- Միջազգային հարաբերություններ (լրացուցիչ՝ արևելագիտություն կամ միջազգային տուրիզմ – ըստ ընտրության), շրջանավարտները ստանում են միջազգային հարաբերությունների բակալավրի, մագիստրոսի որակավորում:
- Իրավագիտություն; շրջանավարտների որակավորումը՝ իրավագիտության բակալավր, մագիստրոս:
Մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Իրավագիտություն
Շրջանավարտները կարող են անցնել աշխատանքի պետական և մասնավոր ձեռնարկություններում որպես իրավաբան: Ներկայումս ֆակուլտետի 700 շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ աշխատում են ՀՀ իրավապահ մարմիններում, դատարաններում, դատախազությունում, քրեակատարողական հիմնարկներում, Արդարադատության նախարարության ենթակայության տարբեր հիմնարկներում, նաև պետական և մասնավոր ձեռնարկությունների իրավաբանական բաժիններում: Շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում և ԳԱԱ ասպիրանտուրայում:
Միջազգային հարաբերություններ
Շրջանավարտները կարող են անցնել աշխատանքի միջազգային միջպետական կառույցներում, դեսպանատներում, մաքսային ծառայությունում, հանդես գալ որպես թարգմանիչներ, զբոսաշրջության գործակալներ, գիդ-էքսկուրսավարներ:
Բակալավրիատ ընդունելության քննություններն են`
Միջազգային հարաբերություններ. մրցութային՝ հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր), հայ ժողովրդի պատմություն (գրավոր):
Իրավագիտություն. մրցութային՝ հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր), հայ ժողովրդի պատմություն (գրավոր):
Ուսման տևողությունը երկու մասնագիտություններով էլ 4 տարի է, հեռական ՝ 5:
Ուսման տարեկան վարձը՝ 200.000 դրամ:
Հեռակա բաժնում ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
“Շիրակացի” մասնաճյուղ (Գյումրի)
"Շիրակացի" մասնաճյուղը հիմնադրվել է 1991թ: Կրթությունն իրականացվում է երկաստիճան ուսուցման համակարգով (բակալավրիատ, մագիստրատուրա):
Առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտություններով`
- Հայոց լեզու և գրականություն; շրջանավարտների որակավորումը՝ մանկավարժության բակալավր, ուսուցիչ կամ մանկավարժության մագիստրոս:
- Օտար լեզու և գրականություն (անգլերեն, ֆրանսերեն); շրջանավարտների որակավորումը՝ մանկավարժության բակալավր, ուսուցիչ կամ մանկավարժության մագիստրոս:
- Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, շրջանավարտների որակավորումը՝ տնտեսագիտության բակալավր, մագիստրոս:
- Իրավագիտություն; շրջանավարտների որակավորումը՝ իրավագիտության բակալավր, մագիստրոս:
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ; շրջանավարտների որակավորումը՝ ճարտա րագիտության բակալավր կամ մագիստրոս:
Ուսուման տևողությունը.
Բակալավրիատում 4 տարի, մագիստրատուրայում – 2, (հեռական՝ 5):
Մասնաճյուղն ամբողջությամբ լիցենզավորված և հավատարմագրված է պետության կողմից: Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
1996-2009թթ. համալսարանը տվել է 1500-ից ավելի շրջանավարտներ, որոնց մեծ մասն աշխատում է հանրապետության և Շիրակի մարզի տնտեսության տարբեր բնագավառներում:
Համալսարանի շրջանավարտներից ոմանք աշխատում են արտերկրում: Նրանց աշխատանքի և մասնագիտական գիտելիքների վերաբերյալ ստացվել են բազմաթիվ գովեստներ և դրական կարծիքներ:
Շրջանավարտները ստանում են համապատասխան մասնագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորումները:
Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելության քննություններն ըստ մասնագիտությունների`
- Հայոց լեզու և գրականություն. մրցութային` հայոց լեզու և գրականություն (բանավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր) կամ հայ ժողովրդի պատմություն (գրավոր):
- Օտար լեզու և գրականություն. մրցութային` օտար լեզու (բանավոր), օտար լեզու (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր):
- Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մրցութային` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր);
- Իրավագիտություն. մրցութային՝ հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր), հայ ժողովրդի պատմություն (գրավոր):
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ. մրցութային մաթեմատիկա (գրավոր), ֆիզիկա (գրավոր) և ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր):
Հենակետային քոլեջ
«Հայբուսակ» համալսարանի հենակետային քոլեջը պատրաստում է միջին մասնագիտական կրթության կադրեր:
Հենակետային քոլեջում ուսուցումը 2- 4 տարի է:
Շրջանավարտները կարող են անցնել աշխատանքի ստացած մասնագիտությամբ, կամ շարունակել կրթությունը համալսարանի համապատասխան ֆակուլտետի երկրորդ, իսկ գերազանցիկները` երրորդ կուրսում:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է իններորդ կամ տասներկուերորդ դասարանի ատեստատներով:
Իններորդ դասարանի կրթությամբ ընդունված ուսանողների ուսման տևողությունը 3-4 տարի է, տասներկուերորդ դասարանի կրթությամբ ընդունվածներինը՝ 2-3 տարի:
Քոլեջը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտություններով`
Բժշկական բաժնում.
- մանկաբարձական գործ;
- բուժքույրական գործ (լրացուցիչ՝ բժշկական մերսում);
- բժշկական կոսմետոլոգիա;
- ատամնատեխնիկական գործ;
- դեղագործություն;
Տնտեսա-հումանիտար բաժնում.
- Էկոնոմիկա, հաշվապահական, հաշվառում;
- թարգմանչություն, մաքսավարություն;
- բանկային գործի օպերատոր:
Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Քոլեջն ունի պետական հավատարմագրում: Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Комментарии к записи: 0