• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան

Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան

Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1932
Երկիր Flag of the Russian SFSR (1918-1920).svg Ռուսաստան
Տեղագրություն Մոսկվա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայք mesi.ru

Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան, ՄՏՎԻՊՀ (ռուս.՝ Московский государственный университет экономики, статистики и информатики, МГУЭСИ), համալսարան Մոսկվայում, որը նաև ունի իր մասնաճյուղը Երևանում։

Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանը /ՄԷՍԻ/ հիմնադրվել է 1932 թ.։

Ռուսաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում ՄԷՍԻ-ն աչքի է ընկնում հարուստ փորձով և կայուն ավանդույթներով, ինչպես նաև Ռուսաստանի և արտերկրների համար բարձրակարգ կադրերի պատրաստմամբ։ ՄԷՍԻ-ի շրջանավարտները իրենց գործի վարպետներն են, որոնք զբաղեցնում են վճռական դիրքեր տնտեսության, բիզնեսի, պետական կառավարման համակարգում և միջազգային կազմակերպություններում։ Ռուսաստանում անցկացվող ամենամյա ռեյտինգների արդյունքները ցույց են տալիս, որ ՄԷՍԻ-ին գտնվում է Ռուսաստանի լավագույն բուհերի շարքում։ 2004-թվականին համալսարանը ճանաչվեց լաավագույն մոսկովյան բուհ՝ ուսանողների հետ արտաուսումնական աշխատանքի կազմակերպման համար։ Իսկ ըստ 2010 թ.-ի Ռուսաստանի հասարակական պալատի և Ռուսաստանի Ինֆորմացիոն նորությունների գործակալության հետազոտությունների արդյունքների ՄԷՍԻ-ն ընդգրկվել է Ռուսաստանի 30 բուհերի ցանկում, որպես դիմորդների համար լավագույն կայքի հեղինակ։

ՄԷՍԻ-ն այսօր դա՝

ճանաչված առաջատար է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում;
օժտված է ժամանակակից ուսուցման մեթոդներով;
ապահովված է որակի կառավարման միջազգային համակարգով;
հարուստ է կրթական ծրագրերի լայն ընտրանիով;
ապահովված է բարձորակ պրոֆեսորադասախոսական կազմով;
աչքի է ընկնում տարածքային կենտրոնների խոշորագույն ցանցով;
համագործակցում է համաշխարհային ուսումնական հաստատությունների հետ;
աջակցում է ուսանողներին ուսանողական կյանքում;
ունի ժամանակակից նյութական և տեխնիկական բազա;
ՄԷՍԻ-ն հանդիսանում է միջազգային կրթական և գիտա-տեխնիկական ծրագրերի մասնակից՝ TACIS, ЮНЕСКО, Միջազգային բանկ, Եվրասիա հիմնադրամ, Կադրերի պատրաստման ազգային ֆոնդ և այլն։

ՄԷՍԻ-ն հանդիսանում է որպես ուսումնա-գիտա-արտադրական համալիր, 13 մասնաճյուղերով, 97 ներկայացուցչություններով և առավել քան 200 տարածքային գործընկերներով՝ Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Եվրոպայում և այլ երկրներում։ ՄԷՍԻ-ն տարիների ընթացքում հաստատել է ամուր կապեր արտասահմանյան առաջատար համալսարանների, միջազգային կազմակերպությունների և գիտահետազոտական կենտրոնների հետ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծել իրականացնել վերապատրաստումներ, համատեղ ծրագրեր ինչպես արտասահմանում, այնպես էլ եվրոպական ուսումնական հաստատություններում։ Այս արտոնությունները թույլ տվեցին ՄԷՍԻ-ին դառնալ ԱՊՀ երկրների բուհերից առաջինը, որը ստացել է ISO 9001։2000 որակի միջազգային հավաստագիր։

ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԷՍԻ-ի մասնաճյուղերը և ուսումնական կենտրոնները գործում են ՌԴ մարզերում, ԱՊՀ երկրներում, Մերձբալթիկայում և Բուլղարիայում։ 1999 թվականին ՄԷՍԻ-ն հիմնեց իր տարածքային ուսումնական կենտրոնը Հայաստանում։ ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղը ստեղծվել է 13.06.2002 թ. ՌԴ կրթության և գիտության նախարարության հրամանով, ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարությունների համաձայնեցված որոշման հիման վրա։ ՀՀ կառավարության որոշմամբ մասնաճյուղին տրամադրվել է ուսումնական մասնաշենք։

ՄԷՍԻ-ի երևանյան մասնաճյուղը, հանդիսանալով որպես կրթական, մեթոդական, գիտա-արտադրական և մշակութային կենտրոն, զարգացնում և առաջարկում է որակյալ կրթություն բոլոր ցանկացողներին։ Տեղեկատվական հասարակության պայմաններում ՄԷՍԻ-ի երևանյան մասնաճյուղը իրականացնում է լիարժեք և արդյունավետ մասնակցություն հանրային և մասնագիտական բնագավառում, իրականացնում է համատեղ նորարական նախագծեր, զարգացնում է ՌԴ և ՀՀ միջև կրթության և մշակույթի բնագավառում համագործակցությունը։

Մասնաճյուղի կրթական ծրագրերը հիմնված են գիտելիքների կառավարման համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամասշտաբ օգտագործման վրա և ուղղված են գիտելիքահենք տնտեսություն կառուցելուն և զարգացնելուն։ Մասնաճյուղում ուսուցումն իրականացվում է կրթական նորագույն համակարգերի՝ մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և ավանդական մեթոդների կիրառմամբ։ ՄԷՍԻ-ի երևանյան մասնաճյուղի շրջանավարտները ստանում են Ռուսաստանի դաշնության պետական դիպլոմ։ Ընդունելությունը կատարվում է ուսուցման ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգերով։ Մասնաճյուղի անվճար համակարգով սովորող ուսանողների կրթաթոշակը կազմում է 11000-16000 դրամ։

Մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիպլոմավորված մասնագետների ծրագրով.

Ֆինանսներ և վարկ;
Հակաճգնաժամային կառավարում;
Կիրառական ինֆորմատիկա տնտեսագիտության բնագավառում;
Կիրառական ինֆորմատիկա մենեջմենթում։
Ուսման ձևերն են՝ առկա և հեռակա։

Բակալավրի ծրագրով.

Տնտեսագիտություն;
Կառավարում;
Կիրառական ինֆորմատիկա։
Ուսման ձևերն են՝ առկա և հեռակա։

Միջին մասնագիտական կրթական ծրագրերով 9-րդ դասարանի հենքով.

Բանկային գործ;
Տնտեսագիտություն և հաշվապահական հաշվառում;
Կիրառական ինֆորմատիկա։
Ուսման ձևը՝ առկա։
18
Декабрь
0
1449

Комментарии к записи: 0

avatar