• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Սյունյաց «Տաթև» Համալսարան

Սյունյաց «Տաթև» Համալսարան

XIV-XV դարերում Հայաստանը, ենթակա լինելով օտար նվաճողների արշավանքներին և հանդիսանալով ավերիչ պատերազմների թատերաբեմ, սուր ճգնաժամ էր ապրում: Հետամնաց ցեղերի տիրապետությունը, քմահաճ ու դաժան հարկահանությունը, բռնության և թալանի օրինականացումը պատճար դառձան տնտեսության և մշակույթի հետընթացին և անկմանը:
Հայաստանի միայն մի փոքր մասը` պատմական Սյունիքը , մնաց համեմատաբար բարվոք վիճակում, այն էլ տվյալ ժամանակահաատվածում ոչ ամբողջ ընթացքում: Այստեղ ստեղծված քիչ թե շատ բարենպաստ քաղաքական և տնտեսական դրության շնորհիվ հայ ժողովրդի երկրի այս մասում հաջողվեց ժամանակավորապես կանխել բազմադարյան մշակույթի անկումը, իսկ դրա որոշ ճյուղեր զարգացնել ու բարձրացնել նոր աստիճանի: Այս հայրենանվեր գործի դրոշակակիրը դառձավ Վայոց ձորում գործող Գլաձորի համալսարանը, որը, սակայն XIV դարի 30-ական թթ. վերջերին անկում ապրեց: Բայց դրանով չխափանվեց հայ դպրության հարատևումը. Գլաձորի համալսարանի ավանդույթներով նույն Սյունիքում ստեղծվեց ու ծաղկում ապրեց մի նոր համալսարան` Տաթևի համալսարանը: Հայ դպրության և մշակույթի այդ փառավոր օջախի հիմնադիրը հանդիսացավ Գլաձորի նախկին սան, տաղանդավոր գիտնական Հովհան Որոտնեցին (1315-1386):
1340-ական թթ. սկզբին` Գլաձորի համալսարանի անկումից հետո, Հ. Որոտնեցին Վայոց ձորից անցնում է Ծղուկ` Որոտն, և ձեռնամուխ լինում նոր կրթօջախի ստեղծմանը: Ստանալով Օրբելյան իշխանների հովանավորությունը` նա 1340-ական թ. կեսերին տեղափոխվում է Տաթև և ավելի ամուր հիմքերի վրա դնում կրթության գործը: Կարճ ժամանակում Որոտնեցու կրթարանը վերածվում է լիարժեք համալասարանի, որտեղ գալիս էին սովորելու ոչ միայն Սյունիքից, ամբողջ Հայաստանից, այլև Կիլիկիայից և հայաշատ վայրերից:
Տաթևի համալսարանը ուսուցիչներ էր պատրաստում Սյունյաց և այլ վայրերի համար, ավելին` նրա գլխավորությամբ հաստատվում են մի շարք դպրոցներ, և ինքը դառնում է այդ դպրոցների կենտրոնը:
Օգտագործելով Գլաձորի համալսարանի փորձը` Հ.Որոտնեցին կատարելագործեց ուսումնական ծրագրերը, կանոնավորեց նոր աշակերտների ընդունելությունը և ուսումնականների աստիճանականությունը:
Տաթևի համալսարանի ներքին կազմակերպվածությունը նոր մակարդակի բարձրացրեց Որոտնեցու ամենատաղանդավոր սանն ու գործի շարունակողը` Գրիգոր Տաթևացին (1346-1409): Նրա ղեկավարման տարիները դառձան Տաթևի համալսարանի ամենաբեղմնավոր ու ծաղկուն շրջանը:
Հ.Որոտնեցու և Գր. Տաթևացու ժամանակակիցներից քչերն են այդքան պարզ գիտակցել. որ տվյալ պատմական պայմաններում ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումն հոշոտված Հայաստանի համար գրեթե միակ միջոցն էր ահեղ, բայց տգետ ու բիրտ զավթիչներին ընդդիմանալու համար:
Բազմակողմանի զարգացած, անխորաչափելի գիտական ժառանգության թողած այս տաղանդավոր այրերի և նրանց սաների ու հետևորդների ջանքերի շնորհիվ էր, որ Տաթևի համալսարանը դառձավ ժամանակի խոշարագույն գիտամշակույթային կենտրոնը, որտեղ արձանագրվեցին համաշխարհային մասշտաբով նշանակալի գիտական նվաճումներ: Դրանք ավելի տպավորիչ են երևում երկրի քաղաքական կյանքի ֆոնի վրա, երբ օտար բռնակալների հալածանքների պատճառով համալարանը ժամանակ առ ժամանակ ստիպված էր վարել թափառական կյանք:
Ունենալով ազգային-հասարակական հսկայական կշիռ` Տաթևի համլսարանը, հայ ավանդապահ հոգևորության հետ համագործակցած, գլխավորեց ու ծավալեց համազգային նշանակություն ունեցող կարևորագույն մի գործունեություն` պայքարն ունիթորական շարժման դեմ: Համալսարանի ղեկավարներն ու սաները իրենց մեծագույն ներդումն կատարեցին կաթողիկոսական աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու գործում (1441 թ.), որը դարաշրջանի խոշորագույն իրադարձություններից մեկն էր հայոց պատմության մեջ:
Գր. Տաթևացու մահից հետո Տաթևի համալսարանը սկսեց անկում ապրել: Չնայած համալսարանի նոր ղեկավարների` Մաթեոս Ջուղայեցու, Մխիթար Տաթևացու, ինչպես նաև այլ գործիչների մեծ ջանքերին, քաղաքական -տնտեսական անապահով վիճակի հետագա բարդացման հետևանքով Տաթևը սկսեց խամրել և XV դարի 20-ական թթ. կեսերին, որպես համալսարան վերջնականապես դադարեց գոյություն ունենալուց:
Տաթևի համալսարանը իր գլխավորած դպրոցների հետ միասին մոտ 8 տասնամյակ կենդանի պահեց անցյալի մշակութային ավանդույթները և զգալի ավանդ մուծեց միջնադարյան հայ մշակույթի գանձարան:
18
Декабрь
0
2331

Комментарии к записи: 0

avatar