• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱ-ԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱ-ԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՆՆ Ուկրաինայի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է:
Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը ստեղծվել է 1966թ. Տերնոպոլ քաղաքում:

Երևանի կրթագիտական ինստիտուտը Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի` կառուցվածքային ստորաբաժանումն է: ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտները ստանում են Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի պետական դիպլոմ:

ՏԱՏՀ-ի ռեկտոր Կրիսովատի Ա. Ի.
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը սերտ համագործակցում է կրթության և գիտության ոլորտում Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Հունաստանի, Չինաստանի, Սլովակիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Բելառուսիայի և այլ երկրների համալսարանների հետ:
Շրջանավարտները զբաղեցնում են բարձր պաշտոններ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում և այլ երկրներում: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Անդրեևիչ Յուշչենկոն, Մայր բուհի ռեկտոր Կրիսովատի Անդրեյ Իգորովիչը և մեր ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը նույնպես մեր բուհի շրջանավարտներ են:

Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հիմնադրվել է 2001թ. Երևան քաղաքում: Աշխատանքային 15 տարիների ընթացքում Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը վաստակել է լավ համբավ և ճանաչում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն` ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար:

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտները ստանում են Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի պետական դիպլոմ, որը ճանաչվում է աշխարհի 82 երկրներում` Գերմանիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լեհաստանում, ԱՊՀ բոլոր երկրներում և այլուր:

Ինստիտուտում հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ. ցերեկույթներ՝ նվիրված ուկրաինական և հայ գրականության մեծ բանաստեղծներին: Տեղի են ունենում հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինական դեսպանատան աշխատակիցների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան գոյամարտի վետերանների և բարձրաստիճան այլ հյուրերի հետ: Ամեն տարի նշվում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:

Հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները նախատեսում են շարունակական համագործակցություն նաև կրթության և մշակույթի ոլորտում: Այդ առումով ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին վստահվել է հատուկ առաքելություն` ներկայացնելու Ուկրաինայի կրթությունն ու մշակույթը Հայաստանի Հանրապետությունում:

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը դարձել է Ուկրաինայի մշակույթի օջախներից մեկը, որտեղ հպարտանալով ձեռքբերումներով, դասավանդում և սովորում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ինստիտուտում ստացած գիտելիքները կօգնեն շրջանավարտներին` գտնել աշխատանք Հայաստանի Հանրապետության ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր սեկտորում, կամ ցանկության դեպքում, գրագետ կազմակերպել մասնավոր գործը:

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը հնարավորություն է տալիս ստանալ ժամանակակից, պահանջարկ ունեցող մասնագիտությունների որակյալ ուսուցում:

Ինստիտուտում դասավանդում են բարձրակարգ դասախոսներ, որոնք մի շարք գիտական աշխատանքների, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենախոսությունների հեղինակներ են: Ինստիտուտի ամբիոնները կազմակերպում են միջազգային գիտական կոնֆերանսներ: Ինստիտուտում կազմակերպվում են նաև ուսանողական գիտաժողովներ` նվիրված արդի հիմնախնդիրներին: Կոնֆերանսների զեկույցները տպագրվում են տարբեր ժողովածուներում:
18
Декабрь
0
1672

Комментарии к записи: 0

avatar