Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Տեսակ համալսարան
Միջազգային անվանում The National University of Architecture and Construction of Armenia
Հիմնադրված է 1921
Նախագահ Գագիկ Գալստյան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե Տերյան 105, Երևան, Հայաստան
Կայք nuaca.am
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Ստեղծվել է 1989 թվականին՝ ԵՊՀ-ի ճարտարապետաշինարարական, ճարտարագիտաշինական և տրանսպորտի ֆակուլտետների հիմքի վրա։ Մինչև 2000 թվականը՝ Երևանի ճարտարապետաշինական ինստիտուտ, 2000-2014 թվականներին՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան։
2014 թվականի հունվարի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի[1]:
Ունի ճարտարապետության, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, շինինարարության տեխնոլոգիայի, ջրաշինարարությանյան և քաղաքային տնտեսության, տրանսպորտային շինարարության ֆակուլտետներ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության 2 մասնագիտական խորհուրդներ, հեռակա ուսուցման բաժին, գրադարան, հրատարակչություն։ Հրատարակում է «Ինժեներ» (2006 թվականից) ամսաթերթը։ ճարտարապետության ֆակուլտետին կից գործում է ճարտարապետական նախագծման կաբինետ՝ մասնագիտական գրադարանով։ Համալսարանը համագործակցում է արտերկրի շուրջ 138 գիտաճյուղական հաստատությունների հետ։ Անդամակցում է Եվրոպայի ճարտարապետական կրթության բուհերի, ԱՊՀ երկրների ճարտարապետական և շինարարական մասնագիտություններով բուհերի ընկերություններին, իտալական «Ռոմշուալ-դո դել Բիանկո Ֆոնդասիոն» կազմակերպությանը։ 2010-2011 ուսումնական տարում ԵՃՇՊՀ-ում սովորել է շուրջ 3,5 հազար ուսանող։ ԵՃՇՊՀ-ի ռեկտոր է եղել Արեստ ԲԵգլարյանը (1989-2006), 2006-2013 թթ. Հովհաննես Թոքմաջյանը, 2014 թվականից Գագիկ Գալստյանը։
Комментарии к записи: 0