Cisco գիտահետազոտական կենտրոնի տվյալներով` 2016թ. ինտերնետ սարքավորումների թիվը կգերազանցի աշխարհի բնակչությանը մոտ 3 միլիարդով, տեղեկացնում է slon.ru լրատվական կայքը:
Իսկ ՄԱԿ-ի տվյալներով` 2016թ. աշխարհի բնակչությունը կկազմի 7.3 մլրդ մարդ, իսկ ինտերնետին միանալու հնարավերությամբ սարքավորումների քանակը կանցնի 10 մլրդ-ը:
2016թ.-ին ինտերնետ-թրաֆիքը կաճի 18 անգամ, հասնելով տարեկան 130 էկսաբայթի, ինչը հավասար է մոտ 33 մլրդ DVD-ի կամ 813 կվադրիլիոն SMS հաղորդագրության: Պլանշետային համակարգիչների ինտերնետ-թրաֆիքը կաճի 62 անգամ:
Ամենամեծ աճը սպասվում է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0