Ամերիկացի գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ 65 մլն տարի առաջ` պալեոգենի ժամանակաշրջանում, ձիերը եղել են կատվի չափերի:
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Միչիգանի համալսարանի պալեոնտոլոգիայի թանգարանի տնօրեն Ֆիլիպ Ջինջերիչի գլխավորած գիտական խումբը հետազոտել է հնագույն ձիերի քարացած մնացորդները և պարզել, որ այդ ժամանակաշրջանում ձիերը կշռել են ընդամենը 4 կգ: Ըստ գիտական խմբի` նման փոքր չափերի պատճառը եղել է այդ դարաշրջանում կլիմայի կտրուկ տաքացումը: Այնուհետև երկարատև ցրտերն այս կենդանիներին մեծացրել են` հասցնելով ներկա չափերի:
Գիտնականները հաստատում են, որ միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունն անմիջականորեն ազդում է կաթնասունների չափերի վրա: Ըստ նրանց` նույնն ազդում է նաև մարդկանց վրա:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0