• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ադրբեջանցի հաքերները կոտրել են սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը

Արդեն մեկ շաբաթից ավել է, որ չի գործում սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական sambo.am կայքը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայիցNEWS.am-ին հայտնում են, որ ըստ կայքը պատրաստող եւ շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների, դա ադրբեջանցիների հաքերների, ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ եւ ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը:

Ի դեպ, սա համանման երրորդ դեպքն է: Այժմ ընթանում են կայքի վերականգման եւ վերագործարկման  աշխատանքները:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայցում է բոլոր այցելուների ներողամտությունը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1116

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar