• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Աֆրիկայում ՄԻԱՎ-ի համաճարակի պատճառը գաղութարարությունն է

«Վառոդի տակառ. թե ինչպես Արևմուտքը տարածեց ՄԻԱՎ-ի համաճարակը Աֆրիկայում, և ինչպես կարող է աշխարհը հաղթահարել այն» գիտական աշխատությունում նշվում է, որ արևմտյան գաղութարարների պատճառով Աֆրիկայում տարածվեց ՁԻԱՀ-ի համաճարակը, տեղեկացնում է Daily Mail-ը:

Գրքի հեղինակներ` Քրեյգ Թիմբերգի և Դենիել Գալպերինի կարծիքով` 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին եվրոպական երկրների պայքարը Աֆրիկան գրավելու համար, բերեց նրան, որ տեղային հիվանդությունները աստիճանաբար տարածվելով համաճարակի բնույթ կրեցին: 

«Գաղութացումը ծանր ու մեծ հետևանք թողեց Աֆրիկայի վրա: Վարակն այսօր շատ ավելի արագ է տարածվում քան երբևէ», - նշու մեն մասնագետները:

Աշխարհում այսօր ավելի քան 33մլն մարդ ՄԻԱՎ-ով է վարակված, որոնց զգալի մասը բնակվում է Աֆրիկայում, հատկապես` ՀԱՀ-ում, Մոզամբիկում, Սվազիլենդում, և Զիմբաբվեում: 

 

Tert.am

18
Декабрь
0
1189

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar