• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Աջակցություն ՏՏ ընկերություններին՝ իրենց բիզնեսը Հայաստանում խթանելու համար

Հայաստանում անցկացված WCIT 2019-ի շրջնակներում Digitain ընկերությունը ներկայացրել է ԴիջիՔաղաք նախաձեռնությունը։ ԴիջիՔաղաքը կտրամադրի աշխատելու և գործելու տարածք հայկական և արտասահմանյան ընկերություններին, որոնք ուզում են զարգանալ Հայաստանում կամ տարածաշրջանում։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ Հայաստանում ԴիջիՔաղաք ստեղծելը նպատակահարմար է, քանի որ, միջին հաշվով, Հայաստանում տարեկան կա 280 արևոտ օր: Բացի այդ՝ – Շահութահարկի և եկամտահարկի իջեցված տոկոսադրույքը (10%) չի կիրառվում հաստատագրված ՏՏ ընկերությունների համար, որոնք ստեղծում են մինչև 30 նոր աշխատատեղ: – Հայաստանն ունի փորձառու, ստեղծագործ, անգլախոս և լավ կրթված աշխատուժ (ավելի քան 15.000 մասնագետ): – Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ունի առավել բաց ներդրումային ռեժիմներից մեկը – Հարկային բեռը Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 23,4% -ը, ինչը ցածր է Եվրոպայի համար միջին ցուցանիշից (33%): «ԴիջիՔաղաքը կապահովի աշխատանքային տարածք նորաստեղծ և արդեն իսկ կայացած ընկերությունների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում կամ Հարավային Կովկասում: Նախնական տարվա համար աշխատանքային տարածքը վարձակալական կլինի: ԴիջիՔաղաքը կապահովի ջերմ և մասնագիտական մթնոլորտ, որը կնպաստի բիզնեսի գործունեության արդյունավետությանը: ԴիջիՔաղաքը նպատակ ունի ստեղծել յուրօրինակ փոխգործակցության հեռանկարներ ընկերությունների, ուսումնական կենտրոնների և ներդրողների միջև»,- նշում են նախաձեռնության հեղինակները։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ նպատակ ունեն կապելու Հայաստանի և արտերկրի ստարտափներին՝ ստեղծելով յուրօրինակ փոխգործակցության հեռանկարներ ընկերությունների, ուսումնական կենտրոնների և ներդրողների միջև: «Մեր նպատակն է՝ ապահովել աշխատանքային տարածք, ոգեշնչող մթնոլորտ, տեխնոլոգիա, հետազոտական և զարգացման հեռանկարներ` խթանելու ՏՏ ընկերությունների աճը Հայաստանում։ Մեր նպատակն է՝ ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և կլիմա՝ ՏՏ միջազգային հանրությանը միացնելու համար՝ նոր ստարտափների ստեղծումն ու արդեն գոյություն ունեցող ընկերությունների վերելքը խթանելու համար: Մեր թիմը ձգտում է լինել հիանալի աջակցություն ստարտափներին և համաշխարհային ՏՏ ընկերություններին՝ իրենց բիզնեսը Հայաստանում խթանելու համար: Մենք դրան կհասնենք`ապահովելով փայլուն միջավայր, որն անհրաժեշտ է աճող բիզնեսի, բիզնես սկսելու և կտրուկ մտքերը կապելու համար: Մենք լինելու ենք այն հիմնասյուները, որոնք անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ կայունության ձևավորման և պահպանման համար: ԴիջիՔաղաքը նպատակ ունի ստեղծել յուրօրինակ փոխգործակցության հեռանկարներ ընկերությունների, ուսումնական կենտրոնների և ներդրողների միջև: Մեր ԴիջիՔաղաքը գտնվում է Հայաստանի՝ Երևանի կենտրոնում։ Ասիայի և Եվրոպայի միջև միջանցք ծառայելով՝ Հայաստանը խթան կհանդիսանա Եվրոպայի և Ասիայի տաղանդներին կապելու համար»:
18
Декабрь
0
620

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar