• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ամերիկացի 10-ամյա աղջնակը նոր քիմիական նյութ է հայտնագործել

ԱՄՆ Կանզաս սիթիի դպրոցներից մեկում, քիմիայի սովորական դասի ժամանակ տասնամյա Քլեր Լեյզեն նոր քիմիական նյութ է հայտնաբերել, որը մինչ այժմ անհայտ է եղել քիմիկոսներին:Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»,  կատարելով մոլեկուլների հավաքման հանձնարարությունը, աղջնակին հաջողվել է ստանալ ինչ-որ նոր բան, որը նրա ուսուցիչ Քենեթ Բերին տարօրինակ է թվացել:

Այդ մոդելը բաղկացած է ազոտից, թթվածնից եւ ածխածնից:Ուսուցիչը իր ընկերոջը` քիմիկոս, պրոֆեսոր Բոբ Զելներին է ուղարկել տարօրինակ մոդելի լուսանկարը, սակայն, պրոֆեսորը եւս չի կարողացել միանգամից պատասխանել` հայտնի է արդյոք քիմիկոսներին այն, թե ոչ:Գիտնականն ուսումնասիրել է տվյալների բազան, որտեղ պահվում են  քիմիայի վերաբերյալ գիտական աշխատանքներ` դեռեւս  1904 թ-ից, եւ  միայն մեկ հոդված է գտել, որտեղ հիշատակվում է  այդ նյութը` տետրանիտրատոքսիկարբոնը: Սակայն աշակերտուհու մոտ ատոմները տարբեր կերպ են դասավորված եղել, հետեւաբար, այդ մոլեկուլի քիմիական յուրահատկությունն էլ պետք է այլ լինի:Զելները եկել է այն եզրահանգման, որ այդ նյութը կարող է օգտագործվել էներգիայի պահպանման համար: Այն պարունակում է  ատոմների այնպիսի խմբեր, ինչպես նիտրոգլիցիրինը` հզոր պայթուցիկ է:

Հնարավոր է, Քլերը հայտնաբերել է պայթուցիկի նոր տեսակ կամ էլ ինչ-որ  այլ բան: Գիտնականը նոր նյութի մասին հոդվածն ուղարկել է Computational and Theoretical Chemistry-ին: Արդյունքում տասնամյա Քլեր Լեյզենը դարձել է գիտական հոդվածի համահեղինակ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1166

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar