• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԱՄՆ-ը հավանություն է տվել Google-ի եւ Motorola Mobility-ի միջեւ գործարքին

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանն հակամենաշնորհային հանձնաժողովը հավանություն է տվել Google համացանցային ընկերության  Motorola Mobility բջջային էլեկտրոնիկայի գնման գործարքին:

Google-ը անցյալ տարվա օգոստոսի 15-ին հայտարարել էր  Motorola Mobility-ն 12,5 միլիոն դոլարով գնելու մասին: Գործարքի հավանությունը երկուսի համար էլ շուկայում դրա կարեւոր եզրափակիչ քայլերից է: Փետրվարի 13-ին  Google-ը եւ Motorola-ն միաձուլվելու համաձայնություն ստացան Եվրոպական հանձնաժողովից: 

Motorola-ն Google-ի մշակած Android օպերացիոն համակարգ ունեցող բջջային սարքավորումների համաշխարահային խոշորագույն արտադրողներից է: Գնման շնորհիվ Google-ը նախատեսում է ավելի հզորացնել Android-ի էկոհամակարգը եւ բարձրացնել նրա մրցունակությունը:

Google-ի հայտարարությունն իր պատմության մեջ ամենախոշոր գնման մասին խառնաշփոթ է առաջացրել բջջային տեխնիկայի ոլորտում: Android-սարքերն այսօր ամբողջ աշխարհում սմարթֆոնների առաջատարն են, իսկ դրա գլխավոր մրցակիցը փորձագետները Apple iOS համակարգն են համարում:

Google-ը եւ Motorola-ն գործարքը կնքելու համար արդեն ստացել են բաժնետերերի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի հակամենաշնորհային մարմինների  համաձայնությունը: Այժմ ընկերութոյւնները սպասում են Կանադայի, Չինաստանի, Իսրայելի եւ Թայվանի կարգավորողներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

 

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1047

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar