Այս տարվա երկրորդ եռամսյակում Google-ը մտադիր է թողարկել բջջային Android պլատֆորմի հաջորդ` հինգերորդ տարբերակը: Ինչպես տեղեկացնում է DigiTimes –ը, Android 5 Jelly Bean-ում, նախնական տվյալներով, կրկնակի ներբեռնման հնարավորություն կլինի, ինչը թույլ կտա միանալ երկու օպերացիոն համակարգերի միջեւ` չվերաբեռնելով համակարգիչը: Դա կխթանի, որպեսզի արտադրողները թողարկվող սարքերում երկու պլատֆորմ ներդնեն:
Բացի այդ, ըստ փորձագետների, Google ընկերությունը Android 5 համակարգով փորձում է ամրապնդել դիրքերը նոութբուքերի եւ նեթբուքերի շուկայում:
Ըստ գնահատականների` Android օպերացիոն համակարգը 2011թ. չորրորդ եռամսյակում իրացված պլանշետային համակարգիչների 39,1%-ն է կազմել:
Մեկնաբանություններ նյութին: 0