• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Anonymous-ը կոտրել է արցունքաբեր գազ արտադրող ամերիկյան ընկերության կայքը

Հաքերների Anonymous խումբը կոտրել է արցունքաբեր գազ արտադրող ամերիկյան Combined Systems ընկերության կայքը:

Հաքերների կարծիքով, դա սպեկուլյանտների խումբ է, որն ամբողջ աշխարհում զենք է վաճառում զինվորականներին ու ոստիկաններին: Մասնավորապես, այդ ընկերության արտադրանքն օգտագործել են Եգիպտոսի ոստիկանները:

Հիշեցնենք, որ հաքերների Anonymous խումբը անընդհատ գրոհում է խոշորագույն ընկերությունների կայքերը: Նախորդ շաբաթ հարձակման էր ենթարկվել ԿՀՎ-ի կայքը, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով The Washington Post-ը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
945

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar