• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Anonymous-ը սպառնում է անջատել համացանցը

Աշխարհում ամենահայտնի հաքերային Anonymous  խմբի անդամները հայտարարել են, որ մարտի 31-ին մտադիր են «անջատել համացանցը»:

Ինչպես տեղեկացնում է SecurityLab-ը, օպերացիայի իրականացման օրը #opGlobalBlackout հաքերները կխոչընդոտեն 13 հիմնական DNS սերվեների աշխատանքը:«Մայիսի 31-ին Anonymous-ն անջատելու է համացանցը` ի նշան բողոքի  SOPA-ի, Wallstreet-ի, մեր անպատասխանատու լիդերների, սիրելի բանկիրների դեմ, ովքեր իրենց եսասիրական պահանջմունքներից ելնելով, ստիպում են ողջ աշխարհին սովի մատնվել»,-ասված է հաքերների հաղորդագրության մեջ:

Ներկայացվել է նաեւ ծրագրային ապահովման հղում, որի միջոցով ցանկացողները կարող են մասնակցել #opGlobalBlackout օպերացիային:Նշենք, որ եթե օպերացիան իրականացվի, համաշխարհային սարդոստայնի  կայքերի մեծամասնությունն անհասանելի կլինի:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1156

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar