• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Ապագա». Հոգեւոր առաջնորդներն սկսել են աղոթքները փոխանցել Facebook-ի միջոցով

Թերթը գրում է, որ բավական երկար ժամանակ հոգեւոր առաջնորդները պայքարել են ինտերնետի դեմ` համարելով, որ դա ոչնչացնում է հոգեւոր եւ աշխարհիկ արժեքները: Ներկայումս շատ եկեղեցականներ եւ հոգեւոր բարձրաստիճան ներկայացուցիչներ իրենց աղոթքները, օրհնանքները, կարծիքները, ելույթները ներկայացնում են օրինակ Facebook-ում կամ Tweeter-ում:

«Տիբեթի բուդդայականների հոգեւոր առաջնորդ Դալայ-լամա 14-րդի հետ կարելի է հաղորդակցվել Tweeter-ի միջոցով: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որին կարող ենք գտնել Facebook-ում կամ Tweeter-ում, բազմիցս նշել էր, որ ցանկանում է Աստծո խոսքը հասցնել ժամանակակից աշխարհ եւ խորհուրդ է տվել եկեղեցականներին օգտվել սոցցանցերից:

Որոշ հոգեւորականներ հակառակն են պնդում: Նրանց կարծիքով, վիրտուալ հաղորդակցությունների շնորհիվ նվազում է կրոնի ազդեցությունը եւ հոգեւոր ուժը: Մյուսները այն կարծիքի են, որ սոցիալական ցանցերը, ընդհակառակը, շատ արդյունավետ են գործում, քանի որ հոգեւոր առաջնորդները դրանց միջոցով հնարավորություն են ունենում իրենց կողմը գրավել հետեւորդներին եւ անընդհատ կապի մեջ լինել նրանց հետ»,- գրել էր թերթը:

«Ապագայի» փոխանցմամբ` վերջերս սոցցանցերի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Հռոմի Պապ Բենեդիկտոս 17-րդը, որի հետ կարելի է հաղորդակցվել Tweeter-ի միջոցով: Նա դեմ չէ սոցցանցերին, սակայն կարծում է, որ մարդիկ չափազանց շատ են օգտվում դրանցից, եւ բոլոր այն քահանանները ու եպիսկոպոսները, ովքեր օգտվում են սոցցանցերից հավատքը տարածելու համար, պետք է հարգալից գտնվեն մարդկանց նկատմամբ:  Այս տարվա Սոցիալական հաղորդակցությունների համաշխարհային օրվա 45-ամյակի նախօրեին արված ուղերձի ժամանակ Բենեդիկոս 17-ը հայտարարել է, որ Tweeter-ի կարճ ու համառոտ հաղորդագրությունները կարող են խորը իմաստ արտահայտել, ինչպես աստվածաշնչյան խոսքերը:

Իսկ ահա մուսուլմանները գտնում են, որ Facebook-ը հակաիսլամական սոցցանց է, իսկ այն մուսուլմանները, ովքեր օգտվում են նման սոցցանցերից` մեղսավորներ են: Նրանք գտնում են, որ այդ սոցցանցերի միջոցով շփումները ամուսնական անհամաձայնությունների, խանդի եւ անհավատարմության պատճառ են հանդիսանում: դա մի գործիք է, որը ընտանիք է քանդում, որովհետեւ խրախուսում է ամուսիններին հարաբերությունների մեջ մտնել այլ մարդկանց հետ, որը Շարիաթի` Իսլամի գլխավոր խախտում է:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1098

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar