• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Apple նոր` 6-րդ սերնդի iPhone-ը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարող է շուկա հանել

Apple ընկերությունը 6-րդ սերնդի iPhone-ը կներկայացնի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս մասին հաղորդում է AppleInsider կայքը` հղում կատարելով ճապոնական Macotakara բլոգին, որը հայտնի է ընկերության ծրագրերի վերաբերյալ իր ճշգրիտ տեղեկություններով:

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին հայտնված iPhone 4S-ը ընկերությանը վաճառքի նոր ռեկորդներ սահմանելու հնարավորություն տվեց` եռամսյակում 37 մլն iPhone 4S վաճառվեց: Այդկերպ Apple-ը սմարթֆոն արտադրողների շարքում առաջատարի դիրքը գրավեց:

Եթե Macotakara-ի տվյալները ճիշտ են, ապա նոր մոդելների թողարկման միջև մեկ տարի ժամանակ է անցնում: Ըստ բլոգի, նոր iPhone-ների թողարկման նման պարբերականությունը հետագայում ևս կշարունակվի:

Քանի որ iPhone 4S-ը միայն iPhone 4-ի թարմացված տարբերակն էր` վերլուծաբանների կարծիքով, Apple-ի նոր սմարթֆոնը ամբողջությամբ կնորացվի, մասնավորապես` նոր դիզայն կստանա:

iPhone –ի իհայտ գալուց` 2007թ. սկսած, Apple-ը 183 մլն այս շարքի սարքեր է վաճառել:

 

Tert.am

18
Декабрь
0
959

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar