• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Apple-ը ներկայացրել է Mac OS X 10.8 Mountain Lion-ը



Apple ընկերությունը ներկայացրել է համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգի նոր տարբերակը`Mac – Mac OS X 10.8 Mountain Lion-ը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ընկերության այս նոր զավակը մի շարք ֆունկցիաներ է «փոխառել» iOS բջջայինից:  Mountain Lion-ը պարունակում է  Messages եւ Notes հավելվածները, Reminders «հիշեցումը» եւ խաղային Game Center-ը: Ավելին, օպերացիոն համակարգը կինտեգրվի iCloud համակարգին հետ, որը Apple –ը թողարկել է հունվարին: Օգտագործելով այդ համակարգի տվյալները` Mac համակարգիչներն ավտոմատ կերպով կուղղեն փոստը, օրացույցը, FaceTime տեսակապի համակարգը եւ այլ ծրագրեր:

Բացի այդ, նոր օպերացիոն համակարգն անհամեմատ ավելի օպտիմալացված է հավալվածներ մշակողների համար, քան նախորդները:

Օգտագործված ALSR տեխնոլոգիան բարելավում է անվտանգությունը` կատարելագործված պաշտպանության հաշվին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
920

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar