• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Apple-ը նորից դատի է տվել Samsung-ին

Ամերիկյան Apple ընկերությունը ԱՄՆ-ում նոր դատական հայց է ներկայացրել հարավկորեական Samsung ընկերության դեմ:

iPhone հանրահայտ սմարթֆոնի արտադրողը Samsung-ին մեղադրել է այն բանում, որ նրա Galaxy Nexus սմարթֆոնները կրկնօրինակում են Apple-ին: Apple-ի հայցի հիմնական պատճառն են Galaxy Nexus-ի երկու գործառույթները` մատով հպվելով էկրանն արգելափակումից հանելը, ինչպես նաեւ տեղեկության եւ տվյալների ձայնային որոնման հնարավորությունը: 

Սա Samsung-ի դեմ Apple-ի արդեն երկրորդ հայցն է: 2011 թվականի դեկտեմբերի առաջին հայցը դեռեւս գտնվում է վերանայման փուլում, սակայն ընկերությունը պարտվել է նախնական լսումները եւ չի կարողացել հասնել Galaxy Nexus-ի վաճառքի արգելքին: Այս անգամ, ինչպես հայտնել են ընկերության ներկայացուցիչները, Apple-ն ընդունել է իր սխալները եւ հայցեր է ներկայացնում այլ խախտումների առնչությամբ, հաղորդում է rbc-ն:

Ընդհանուր առմամբ, Apple-ի եւ Samsung-ի միջեւ ներկայումս 10 դատական գործեր են ընթանում տարբեր երկրներում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1067

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar