Apple ընկերությունը թողարկման է պատրաստում պլանշետային iPad համկարգիչն ավելի փոքր չափսերով` 7,85 դյույմանոց անկյունագծով: Ըստ տվյալների` Apple-ի պատվերով դրանց առաքմամբ կզբաղվեն LG Display եւ AU Optronics ընկերությունները:
Նոր iPad-ների արժեքը, ամենայն հավանականությամբ, կկազմի 250-300 դոլար: Դա Apple –ին հնարավորություն կտա նվաճել շուկայի այն հատվածը, որտեղ հիմա գերիշխում են Android-սարքավորումները:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ճապոնիայում, կմեկնարկի երրորդ սերնդի iPad -ի վաճառքը:
Մեկնաբանություններ նյութին: 0