• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Apple-ը խոստանում է ներկայացնել այն, ինչը «ցանկանում ես տեսնել ու շոշափել»

Apple-ը խոստանում է մարտի 7-ին, Սան-Ֆրանցիսկոյում, Յերբա-Բուենա արվեստների կենտրոնում ներկայացնել այն, ինչը «ցանկանում ես տեսնել ու շոշափել»:

Ներկայացման թեման պաշտոնապես չի հայտարարվել, բայց լրագրողներին բաժանված հրավիրատոմսերում կա ակնարկով նկար. այնտեղ պատկերված է մատ, որը փպվում է iPad-ի «օրացույց» հավելվածի 7 թվին: Նկարի տակ կա գրություն. «Մենք ունենք ինչ-որ բան, ինչը դուք իսկապես կցանկանաք տեսնել, նաեւ շոշափել»: Պարզ է, որ խոսքը iPad պլանշետների նոր մոդելի մասին է:

iPad-3- կլինի առաջին պլանշետը, որը հանրության դատին կհանձնի ոչ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, ով մահացել է 2011-ի դեկտեմբերի 5-ին:

Նշենք, որ սկսած 2010-ից, երբ ներկայացվեց պլանշետի առաջին մոդելը, աշխարհում վաճառվել է ավելի քան 50 մլն պլանշետ, գրում է Pravda.ru-ն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
969

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar