• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Առաջիկա 100 հազ տարում տղամարդիկ չեն վերանա

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի կենսաբանականգիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ առաջիկա 100 հազ տարվա ընթացքում տղամարդիկ չեն վերանա աշխարհի երեսից, տեղեկացնում է BBC-ն:

Տղամարդկանց անհետացման մասին եզրակացություն էր արվել դեռ 2003թ., երբ մասնագետներն ուսումնասիրել էին տղամարդու Y քրոմոսոմը, որը պատասխանատու է արական սեռի երեխաներ ունենալու համար:

Ինչպես պարզվել էր` Homo sapiens-ների առաջացման ժամանակ մոտ Y քրոմոսոմը պարունակում է 1400 գեն, մինչդեռ ժամանակակից տղամարդկանց մոտ այդ թիվը չի գերազանցում 45-ը: Այդ հետազոտության արդյունքում գիտնականները նշել էին, որ տղամարդիկ 100 հազ-ից 1 մլն տարվա ընթացքում կվերենան: Այս հետազոտության հիմք էր հանդիսացել գեների թվի կրճատումը, ինչը գիտնականները մեծապես կապում էին արտաքին միջավայրի փոփոխությունների հետ:

Սակայն ամերիկացի գիտնականների այս նոր հետազոտությունների արդյունքում, պարզ է դարձել, որ Y քրոմոսոմում գեների թվի անկումը որևէ կերպ չի կարող ազդել տղամարդկանց գոյության վրա: Ավելին` գիտնականները համոզված են, որ Y քրոմոսոմի պատմա-կենսաբանական տարրալուծման գործընթացը վաղուց դադարել է:

«Այն գեները, որոնք պարունակում է Y քրոմոսոմն այսօր, այլևս չեն անհետանա տղամարդկանց օրգանիզմից», - ասել է պրոֆեսոր Ջենիֆեր Հյուզը:
 

Tert.am

18
Декабрь
0
1069

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar