Աշխատավայրում տղամարդիկ հանուն սիրո ավելի շատ են խենթությունների դիմում, քան կանայք:
HeadHunter հետազոտական ծառայության կողմից իրականացրած հարցման համաձայն տաղամարդկանց 18 %-ն է ռոմանստիկ, իսկ կանանց միայն 13 %-ը: Սակայն ոչ շատերն են պատրաստ խենթությունների:
Այն հարցին, թե աշխատավայրում հանուն սիրո խենթություններ արե՞լ եք, թե ոչ, դրական են արձագանքել միայն 15 %-ը: Հանուն սիրո ավելի շատ և ավելի լավ աշխատելու պատրաստ են հարցվածների 36 %-ը` այդ կերպ փորձելով հարգանքի արժանանալ իրենց սիրելի անձնավորության կողմից, իսկ հարցվածների 21%-ը հենց գրասենյակում սեքսուալ արկածների է պատրաստ:
47 %-ը հայտնել է, որ «պատրաստ է ավելի շատ ու լավ աշխատել որպեսզի նա հպարտանա ինձանով»:
Սիրելիին տեսնելու համար ավելի շուտ գալ և ավելի ուշ հեռանալ պատրաստ է աշխատողների 29 %-ը, իսկ 10%-ը պատրաստ է նույնիսկ ծայրահեղ քայլերի` թաքցնել հանցագործությունը, գողությունը, խաբեությունը:
Աշխատանքից հեռանալ կամ պաշտոնից հրաժարվել պատրաստ է աշխատաողների համապատասխանաբար 10 և 3 %-ները:
Հավելենք, որ յուրաքանչյուր հինգերորդը սիրո համար պատրաստ չէ որևէ զոհողության:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0