Սովորական ասպիրինը ունի բոլոր հնարավորությունները` պայաքարելու չարորակ ուռուցքների դեմ:
Մելբուրնի գիտնականները փաստում են, որ ասպիրինի նման հակաբորբոքային դեղամիջոցները թույլ չեն տալիս հիվանդությանը տարածվել, գրում է The Herald Sun-ը:
Քաղցկեղի կենտրոնի աշխատակիցներից մեկը նշել է, որ «ուռուցքներն արտադրում են այնպիսի սպիտակուցային նյութեր և գոյացություններ, որոնք հանդիսանում են աճի գործոններ: Այս ամենը նպաստում է արյունատար անոթների լայնացման շնորհիվ քաղցկեղի զարգացմանը, սակայն մեկ խումբ նման հակաբորբոքային դեղամիջոցների ընդունումը կանխում է անոթների լայնացումը»:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0