• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Աստղագետները գտել են մոլորակ, որը պայմաններով նման է Երկրին

Փետրվար 03, 2012 | 22:54 

Աստղագետները հայտնաբերել են նոր մոլորակ, որի կենսապայմանները մոտ են երկրայինին։ Այդ մասին հաղորդում է Astrophysical Journal Letters-ը: Մոլորակը գտնվում է Երկրից 22 լուսային տարվա հեռավորության վրա`կարմիր գաճաճների GJ 667 եռակի համակարգի մեջ`Կարիճի համաստեղությունում:

Իր աստղի շուրջ մոլորակը պտույտ է գերծում 28 օրվա ընթացքում, իսկ զանգվածը գերազանցում է երկրայինը 4,5 անգամ: Չնայած որ մոլորակը շատ մոտ է իր արեգակին, դրա լուսավորության մակարդակը մի քանի անգամ ցածր է Արեգակի մակարդակից, ինչը նշանակում է, որ մոլորակը կարող է ունենալ նորմալ պայմաններ:

Հոդվածի հեղինակներից մեկը` Գիլյեմ Անլադա-Էսկուդեն` Կարնեգիի գիտության ինստիտուտից (Վաշինգտոն), Daily Mail-ին տված հացազրույցում նշում է, որ այդ մոլորակը կարող է համարվել լավագույն թեկնածուն`ջրի առկայության կամ նույնիսկ երկրայինին մոտ կյանքի տեսանկյունից:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին գտնվել է եւս մեկ հեռավոր մոլորակ, որտեղ չեն բացառում ջրի եւ կյանքի առկայությունը: Այդ մոլորակը, որը ստացել է Kepler-22b անունը, գտնվում է ավելի հեռու`600 լուսային տարվա հեռավորության վրա:

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1295

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar