Թայվանի Asus կոնցեռնը պլանշետը ներդրել է սմարֆոնի մեջ եւ թողարկել Padfone պլանշետ-հեռախոսը:
Սարքավորումը իրենից ներկայացնում է լիարժեք սմարթֆոն Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակի` Ice Cream Sandwich-ի վրա, միացված դոկ-կայանով: Դրա դերը կատարում է լիաչափ պլանշետը` սեփական լիցքավորիչով եւ 10,1 դյույմ էկրանով` 1280x800 պիքսել թույլտվությամբ: Թեեւ սարքը ունի 724 գրամ քաշ, բայց այն հարմար է պահել ձեռքում, գրում է «Դնի.ռու»-ն:
Սմարտֆոնում ներդրված են բոլոր հաշվողական եւ կոմունիկացիոն բաղադրիչները: Դրա մեջ օգտագործված է Qualcomm Snapdragon S4 պրոցեսորը:
Ի հավելումն այդ փաթեթի, տրվում է նաեւ qwerty-ստեղնաշար, որը սարքը դարձնումէ նեթբուք:
Մեկնաբանություններ նյութին: 0